Ալիևն ադրբեջանցիներին կոչ է արել առայժմ խուսափել Լեռնային Ղարաբաղ այցելելուց
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դիմել է երկրի քաղաքացիներին` կոչ անելով դեռևս զերծ մնալ Լեռնային Ղարաբաղ այցելելուց, քանի դեռ այնտեղ չի ավարտվել ականազերծման գործընթացը: Այս մասին գրում է minval.az կայքը:
«Ցավոք, պատերազմից հետո և վերջին օրերին այնտեղ տեղի են ունենում դժբախտ պատահարներ: Ես ուզում եմ դիմել Ադրբեջանի քաղաքացիներին, խնդրում եմ նրանց առանց թույլտվության չայցելել այնտեղ, քանի որ դա վտանգավոր է»,- ասել է Ալիևը Ադրբեջանի ականազերծման գործակալության խորհրդի նախագահ Վուգար Սուլեյմանովի հետ հանդիպման ժամանակ:
Ալիևը նաև կոչ է արել հսկիչ-անցագրային կետերի աշխատակիցներին ուժեղացնել հսկողությունը դիտակետերում:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանից Հայաստան 5 գերի է վերադառնում. ինքնաթիռն արդեն օդում է
Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի ուղեկցությամբ Բաքվից Երևան է ուղևորվել հի...
Թվով երկրորդ Ռամիլ Սաֆարովը. Ադրբեջանի հերթական «հերոսը»
Նկարում Կամիլ Զեյնալլին է , ով մասնակցել է հայ ծերունու գլխատմանը: Ադրբեջանում նրան պարգեւատրել են մեդալով:
Աշակերտներին գնահատականներ կդրվեն միայն 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակից
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 4-ին նիստում ընդունեց Հանրակրթության պետական նոր չափորոշիչի ձեւավորման եւ հաստատման...
Կառավարությունից կանչ ենք ստացել, որ պետք է գանք, մեր գժին տանենք. Բողոքի ակցիա
ՀՅԴ երիտասարդները հերթական բողոքի ակցիան են անցկացնում կառավարության շենքի մոտ։ Այս անգամ ակցիան խորհրդավոր ձևով մեկնարկ...