ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թմրանյութի 32+5 փաթեթ. ոստիկանների բացահայտումը
Վաղարշապատի ոստիկաններն օպերատիվ տվյալներ էին ձեռք բերել թրամիջոցներ պահելու և իրացնելու վերաբերյալ, որոնք իրացվեցին հունվարի 29-ին՝ առավոտյան ժամը 6-ին մոտ: Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Մայրաքաղաքային փողոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին բերման ենթարկվեց երկու երիտասարդ` «Ֆոկլսվագեն» մակնիշի մեքենայով հանդերձ:
Երկուսն էլ հաշվառված են Երևանում: Մեքենայի տիրոջ` 22-ամյա երիտասարդի պայուսակից խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածներով 32 փաթեթ` ընդհանուր քաշը մոտ 72 գրամ: Երիտասարդը հայտնել է, թե այդ ամենը ձեռք է բերել «Տելեգրամ» կայքի միջոցով: Նման մի փաթեթ էլ հայտնաբերվել է նրա 26-ամյա ընկերոջ անձնական խուզարկությամբ: Նա էլ որպես ձեռքբերման աղբյուր տվել է նույն կայքի անունը:
Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք ու կնքվել: Հաջորդ օրը, դատարանի որոշմամբ, խուզարկվել է նաև մեքենան: Հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող փոշենման, սպիտակ զանգվածով հինգ փաթեթ` ընդհանուր մոտ ութ գրամ: Նշանակվել են փորձաքննություններ:
Հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի` իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հատկանիշներով:
Երկուսն էլ կալանավորվել են, նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երթուղայինից կատարված գրպանահատության դեպքը բացահայտվել է
Հունվարի 27-ի կեսօրին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում տված բուժքույրը հայտնում էր, որ մոտ մեկ ժամ առաջ երթուղա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարազատներն ուզեն, փաստերը կհրապարակենք. Կուտոյանի գործում ինքնասպանության հասցնողներ կան
Դիմում է ներկայացվել վարույթ իրականացնող մարմնին, որպեսզի տվյալներ չհրապարակվեն, անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գորիս համայնքի 6 բնակչի մեղադրանք է առաջադրվել՝ 22-ամյա աղջկան առևանգելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եղեգիս գյուղում Արցախից տեղափոխված ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել
Փետրվարի 5-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ Եղեգիս գյուղում ապօրինի պահվող զե...