Հայաստանն ու Ադրբեջանը պետք է շատ շնորհակալ լինեն Ռուսաստանի նախագահին. Մեդվեդև
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքը՝ 2020-ի աշնանը Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը կարգավորելու ուղղությամբ անվանել է «պրոֆեսիոնալիզմ» (филигранный): Այս մասին գրում է Tass-ը։
Տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նա հիշեցրել է 2016-ի Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության սրումը` ավելացնելով. «Այն ժամանակ պատրաստվել էր քարտեզ, բայց, ցավոք, երկրները դրանից չօգտվեցին»: Այս ամենը, նրա խոսքով, «հանգեցրեց նոր բախման, ձգձգված, մեծ թվով զոհերի»:
«Եվ շատ լավ է, որ Ռուսաստանի նախագահի աշխատանքի շնորհիվ, և այս աշխատանքը ֆիլիգրան էր, ես մի օր դիտեցի այս աշխատանքը, Վլադիմիր Վլադիմիրովիչը մեկ ժամ տևած քննարկումների մեջ էր այս հակամարտության բոլոր կողմերի միջև, եթե չլիներ իր աշխատանքը, եկեք ընդունենք, որ այս հակամարտությունը կարող էր շարունակվել մինչ օրս», - ասել է Մեդվեդևը, հավելելով, որ «սա հսկայական աշխատանք է, որի համար թե Ադրբեջանը, և թե Հայաստանը պետք է շատ շնորհակալ լինեն Ռուսաստանի նախագահին»:
2020-ի նոյեմբերին տարածաշրջանում հակամարտության «թեժ փուլի» դադարեցումից հետո «իրավիճակը հիմնականում հանդարտվել է, և սա ամենակարևորն է։ Մարդիկ չեն մահանում և զարգացման հնարավորություններ կան», ասել է Մեդվեդևը։
Նմանատիպ հոդվածներ
Ջալալ Հարությունյանը նոր պաշտոնի է նշանակվել Պաշտպանության նախարարությունում
Auroranews-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ...
Վաղը Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը քննարկելու են երկաթգծի կառուցման հարցը
Վաղը Մոսկվայում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպում. քննարկվելու է Հայաստանի տարածքո...
«Իմ քայլի» և Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ որոշվել է չեղարկել արտահերթ ընտրությունները
Փետրվարի 7-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:Հանդիպման արդյու...
Բանակցությունների ձախողումը վաղ թե ուշ հանգեցնելու էր պատերազմի. Դավիթ Տոնոյանի հարցազրույցը. «Մեդիամաքս»
ՀՀ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը Մեդիամաքսին: - Պատերազմի ավարտից հետո Հայաստանում եւ մե...