Իրանում լուրջ խափանումներ են գրանցվել կապի և էլեկտրաէներգիայի մատակարարման համակարգում
Իրանում լուրջ խափանումներ են գրանցվել կապի և էլեկտրաէներգիայի մատակարարման համակարգում: Ոչ պաշտոնական աղբյուրները հայտնում են Թեհրանում եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օբեկտներում հրդեհների մասին: Ինչպես հայտնում է WarGonzo նախագիծը հղում անելով Իրանում սեփական աղբյուրներին, խափանումներ կան ինտերնետի, ատոմային կայանների եւ օդանավակայանների աշխատանքում: WarGonzo նախագիծը ենթադրում է, որ Իրանում ներկա պահին ինչ որ լուրջ բան է կատարվում՝ կամ վթար է, կամ դիվերսիա, կամ կիբերհարձակում:
Նաեւ գիշերն Իրանում կոտրել են Ատոմային գործակալության կայքը, որը մինչ այս պահը չի վերականգնվել: Հասանելի չեն եղել նաեւ Իրանի օդանավակայանների կայքերը։ Թեհրանում աշխատել են անվտանգության շչակները, որը պայմանավորված է եղել թուրքական Turkish airlines-ի ոչ թույլատրելի օդային տարածք մուտք գործելու հանգամանքով։ Տվյալ ինքնաթիռն այնուհետև փոխել է ուղղությունը և վայրեջք կատարել Բաքվում։
Նմանատիպ հոդվածներ
Ուժեղ երկրաշարժ Երևանում
Րոպեներ առաջ երկրաշարժ է տեղի ունեցել Երեւանում։ Ստորգետնյա ուժեղ ցնցումները շարունակվել են մի քանի վայրկյան, որը զգացել...
Արարատի մարզում Kia-ն մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ
Այսօր՝ հունվարի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզւոմ: Ժամը 12:20-ի սահմաններում, 31-ամյա Վահագն Հովհաննի...
Խոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում, բախվել են 2 Mercedes ու բեռնատար ГАЗель-ը . կա 1 զոհ, 7 վիրավոր. Shamshyan
Այսօր՝ հունվարի 30-ին, խոշոր և ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Երևան-Գյ...
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 120 ավտոմեքենա
Այսօր, ժամը 12։32-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին...