ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես փրկեցին սառած շանը

Յակուտյա շրջանի Չուրապչա գյուղի բնակիչները փրկել են սառած շանը: Երրորդ շաբաթն է ինչ տարածաշրջանում աննորմալ սառնամանիքներ: Երեկ ջերմաստիճանը հասել է մինչև  մինուս 54-ի: 
Շունը պառկած է եղել հիվանդանոցի շենքի տակ ու բարձրաձայն նվնվացել է: Կենդանու փրկած տղամարդկանցից մեկը ՝ Տերենտի Տոմսկին, Instagram- ում գրել է, որ ամենաշատը տուժել է շան դիմային թաթերից մեկը, բայց, բարեբախտաբար, ուժեղ ցրտահարություն չի եղել: Անասնաբույժները զննել են շանը, ներարկումներ կատարել  ու թաթերը վիրակապել: 
Փրկված շան տիրոջը չեն գտել, ուստի նրան ապաստարան են տվել Տերենտիի գործընկերոջ մոտ:

Քաղաքականություն

Պատահարներ