ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փոխոստիկանապետը՝ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագրի հետ կապված սկանդալի մասին
Կառավարության նիստից հետո լրագրողները փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանին հիշեցրեցին, որ վարչապետի առանձնատուն ներխուժած անձանց գործողությունների մասին խոսելիս իրավապահները չեն տեղեկացրել Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը գողանալու մասին, այնինչ երեկ, երբ լուրեր պտտվեցին, որ այդ անձնագիրը հայտնվել է ադրբեջանցիների մոտ, հայտարարվեց, թե այն ևս գողացվել է հայտնի իրադարձությունների ժամանակ:
Լրագրողները ցանկացան ճշտել, թե ինչու անձնագրի մասին մինչ այդ հայտարարություն չի եղել:
Փոխոստիկանապետն ասաց, որ տվյալ դեպքի հետ կապված հարուցված է քրեական գործ. «Կարծում եմ, որ ճիշտ կլինի, եթե նախաքննություն իրականացնող մարմինը ներկայացնի գործի հանգամանքներն ու մանրամասները»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ե՞ս եմ ասել, թե Շուշին ադրբեջանական է. լարված զրույց վարչապետի և լրագրողի միջև
«Իմ մեջբերումը թղթի վրա կբերեք, Դուք անձամբ, որ ես ասել եմ, թե Շուշին ադրբեջանական է և ուղիղ եթերում ես Ձեզ կպատասխանեմ»...
Վաղը Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը քննարկելու են երկաթգծի կառուցման հարցը
Վաղը Մոսկվայում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպում. քննարկվելու է Հայաստանի տարածքո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանին պետք է նետենք Սերժ Սարգսյանի անվան աղբանոցը.Պավլիկ Մանուկյան
Ես առաջին օրն էլ ասել եմ՝ նետեք աղբանոց. այո, Նիկոլ Փաշինյանին պետք է նետենք Սերժ Սարգսյանի անվան աղբանոցը: Այս մասին այ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօր իշխող ուժն իր վարկանիշով առաջին տեղում է. Ալեն Սիմոնյան
Ոչ թե այդքան լեգիտիմության խնդիր կա, այլ տեղի է ունեցել մի արհավիրք, որից հետո կարիք կա ՀՀ քաղաքացու առջեւ կանգնել եւ լս...