Սյունիքի մարզում «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի տրանսպորտի բաժնի պետը УАЗ-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Երեկ՝ հունվարի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 19:15-ի սահմաններում Կապանի բնակիչ, 59-ամյա Սարգիս Ս.-ն իր վարած УАЗ 3909 մակնիշի ավտոմեքենայով Հալիձոր թաղամասում վրաերթի է ենթարկել Կապանի բնակիչ, 61-ամյա Արծրունի Մ.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը «Կապան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով Կապանի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել է:
Վարորդը փախուստի չի դիմել, ինքնակամ ներկայացել է ոստիկանության Կապանի բաժին:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդանյանի գլխավորությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Սարգիս Ս.-ն աշխատում է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունում՝ տրանսպորտի բաժնի պետ, իսկ մահացած Արծրունի Մ.-ն աշխատում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբինատում::
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում կրկին երկրաշարժ է գրանցվել. Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ
Սույն թվականի փետրվարի 6-ին, տեղական ժամանակով ժամը 00:06-ին (Գրինվիչի ժամանակով` փետրվարի 5-ին ժամը 20:06-ին) ՀՀ ԱԻՆ Սե...
Կողոպտել են Ադրբեջանի կողմից գերևարված լիբանանահայ Մարալ Նաջարյանի քրոջ տունը
Ֆեյսբուքյան օգտատեր Մացակ Փոլադյանը գրառում է կատարել՝ հայտնելով, որ կողոպտել են Ադրբեջանի կողմից գերևարված լիբանանահայ...
Անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել Niva ավտոմեքենայում. վարորդը այրվածքներ է ստացել
Այսօր՝ հունվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSYAN.com-ը:Ժամը 15:30...
ՌԴ-ում 21-ամյա ֆուտբոլիստ է սպանվել
Օմսի «Իրտիշի» 21-ամյա ֆուտբոլիստ Եգոր Դրոբիշը մահացել է դանակի հարվածներից ստացած վնասվածքների հետևանքով:Դրոբիշը հունվար...