Ավազակային հարձակում Արարատի մարզում. կապել են տարեց կնոջն ու նրանից հափշտակել գումար ու ոսկյա զարդեր
Երեկ՝ հունվարի 26-ին, դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այսօր՝ հունվարի 27-ին, ժամը 04։00-ի սահմաններում, Ոստիկանության Արտաշատի բաժին տեղեկություններ են ստացվել, որ ժամեր առաջ Արարատի մարզի Շահումյան գյուղում անհայտ անձը դիմակավորված ավազակային հարձակում է կատարել նույն գյուղի բնակիչ 85-ամյա Ռոզա Դ․-ի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ անհայտ անձը հունվարի 26-ին ժամը 23։00-ի սահմաններում մտել է Ռոզա Դ․-ի տուն, կպչուն ժապավենով կապել ձեռքերն ու ոտքերը, պահանջել գումար, ոսկյա զարդեր, որից հետո տունը տակնուվրա է արել և ննջասենյակից հափշտակել գումար և ոսկյա զարդեր։
Մինչ դեպքի վայրում աշխատում էին քննիչները՝ Ոստիկանության Արարատի մարզային վարչության Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները տաք հետքերով, ձեռնարկելով անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են՝ ով է ավազակային հարձակում կատարողը և նրան հայտնաբերել ու բերման են ենթարկել Ոստիկանության Արտաշատի բաժին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը նույն գյուղի բնակիչ 28-ամյա Արտյոմ Թ․-ն է, ով այնուհետև Արտաշատի ոստիկանությունից ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ, որպես կասկածյալ, հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, ինչպես նաև պարզվում է, թե կասկածյալը հանցակիցներ ունեցել է, թե՝ ոչ, և ինչքան գումար և ոսկեղեն է հափշտակել տարեց կնոջ տանից։
Նմանատիպ հոդվածներ
Ատրճանակից կրակոցներ է արձակել, ինչից հետո իր 3-ամյա որդուն պահել է մոտն ու սպառնացել, որ կվնասի
Հունվարի 27-ի առավոտյան ոստիկանության օպերատիվ խմբերն այցելել են Երևանի Ղափանցյան փողոցի առանձնատներից մեկը՝ հետախուզվող...
Մերկասառույցի պատճառով ՀՀ ՊՆ УАЗ մակնիշի ավտոմեքենան հայտնվել է ձորում. վիրավորները ՊՆ ծառայողներ են
Այսօր՝ հունվարի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։20-ի սահ...
ՀՐԱՏԱՊ. Երեխային պատանդ վերցրած քաղաքացուն հանձնեցին իրավապահներին. նոր մանրամասներ
Քիչ առաջ ՀՀ ոստիկանապետ Վ․ Ղազարյանին, ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Ա․ Հովհաննիսյանին հաջողվեց մոտ 5 ժամ անցկացված բաց...
Արևաբույրի ղեկավարն ու նրա ընկերը ոստիկանությունում ծեծի են ենթարկվել և հոսպիտալացվել
Հունվարի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավար...