ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զարիֆը շնորհավորեց Լավրովին ու Պուտինին՝ «Ղարաբաղում հակամարտությանը վերջ դնելու համար»
Տարածաշրջանային այցի շրջանակներում Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն այսօր Մոսկվայում հանդիպեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։
Լավրովն իր ողջույնի խոսքում ասաց, որ Մոսկվան և Թեհրանը նշում են իրենց փոխադարձ հետաքրքրվածությունը` խորացնելու երկխոսությունը մի շարք տարածաշրջանային հարցերի շուրջ, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի:
«Հաշվի առնելով հարակից տարածաշրջանում մեր երկրների դերը` մենք շահագրգռված ենք խորացնել երկխոսությունը այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են Պարսից ծոցում անվտանգությունը, Աֆղանստանի կարգավորման խնդիրները և, իհարկե, կարող ենք քննարկել ստեղծված իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների համաձայնությունից հետո», - ասաց ՌԴ արտգործնախարարը:
Զարիֆը շնորհավորեց Լավրովին ու ՌԴ նախագահ Պուտինին՝ «Ղարաբաղում հակամարտությանը վերջ դնելու համար»։
«Մեր ընդհանուր մտահոգությունն նրանում էր, որ այս հակամարտությունը տեղի էր ունենում մեր հարևանությամբ, մարդիկ էին զոհվում, ու ես կարծում եմ, որ կա հնարավորություն՝ վերափոխել այս հակամարտությունը հնարավորություն։ Այդ պատճառով էլ իմ տարածաշրջանային այցի նպատակներից մեկն է մշակել այդ հնարավորությունները, որոնք գալիս են Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի ղեկավարների պայմանավորվածություններից»,-ասաց Զարիֆը։
Հիշեցնենք, որ Զարիֆը Մոսկվա է մեկնել Բաքվից։ Նա այցելելու է նաև Հայաստան, Վրաստան ու Թուրքիա։ Զարիֆն առաջակում է ստեղծել վեցակողմ համագործակցություն, ինչը, սակայն փորձագետները հավանական չեն համարում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ե՞ս եմ ասել, թե Շուշին ադրբեջանական է. լարված զրույց վարչապետի և լրագրողի միջև
«Իմ մեջբերումը թղթի վրա կբերեք, Դուք անձամբ, որ ես ասել եմ, թե Շուշին ադրբեջանական է և ուղիղ եթերում ես Ձեզ կպատասխանեմ»...
Վաղը Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը քննարկելու են երկաթգծի կառուցման հարցը
Վաղը Մոսկվայում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպում. քննարկվելու է Հայաստանի տարածքո...
Բանակցությունների ձախողումը վաղ թե ուշ հանգեցնելու էր պատերազմի. Դավիթ Տոնոյանի հարցազրույցը. «Մեդիամաքս»
ՀՀ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը Մեդիամաքսին: - Պատերազմի ավարտից հետո Հայաստանում եւ մե...
«Եթե էսքան մարդ տանը զենք ունենար, ոչ մի Նիկոլ իշխանությունից այսքան կառչած չէր մնալու». խոսքերի հեղինակը պաշտոն կստանա՞
Որոշ լրատվականներ նշում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը փորձում է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ դարձնել...