«Եթե էսքան մարդ տանը զենք ունենար, ոչ մի Նիկոլ իշխանությունից այսքան կառչած չէր մնալու». խոսքերի հեղինակը պաշտոն կստանա՞
Որոշ լրատվականներ նշում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը փորձում է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ դարձնել վերջերս Էկոնոմիկայի նախարար նշանակված Վահան Քերոբյանի ավագ եղբորը՝ Ավետիք Քերոբյանին:
Սակայն ուշագրավ է այն, որ Ավետիք Քերոբյանը շուրջ մեկ ամիս առաջ՝ 2020 դեկտեմբերի 20-ին, «Սասնա ծռերի» հավաքի ժամանակ զենքով իշխանությունից ազատվելու մասին էր խոսել՝ ասելով. «Եթե էսքան մարդ տանը զենք ունենար, ոչ մի Նիկոլ ու ոչ մի ապագա Նիկոլ իշխանությունից այսքան կառչած չէր մնալու»:
Քերոբյան եղբայրների մոտ, կարծես, «իշխանությանը կառչած Նիկոլի» թիմակից դառնալը խնդիր չէ: Կրտսեր Քերոբայանն էլ նախարար նշանակվելուց օրեր առաջ Al Jazeera-ին տված հարցազրույցում քննադատել էր Փաշինյանի թիմին՝ մեղադրելով սուտ ու կեղծիք տարածելու մեջ։ Այս մասին գրում է աղբյուրը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ե՞ս եմ ասել, թե Շուշին ադրբեջանական է. լարված զրույց վարչապետի և լրագրողի միջև
«Իմ մեջբերումը թղթի վրա կբերեք, Դուք անձամբ, որ ես ասել եմ, թե Շուշին ադրբեջանական է և ուղիղ եթերում ես Ձեզ կպատասխանեմ»...
Վաղը Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը քննարկելու են երկաթգծի կառուցման հարցը
Վաղը Մոսկվայում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպում. քննարկվելու է Հայաստանի տարածքո...
Բանակցությունների ձախողումը վաղ թե ուշ հանգեցնելու էր պատերազմի. Դավիթ Տոնոյանի հարցազրույցը. «Մեդիամաքս»
ՀՀ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը Մեդիամաքսին: - Պատերազմի ավարտից հետո Հայաստանում եւ մե...
Շրջանառվում են նախկին պատգամավորի ու նախկին մարզպետի անուններ. ԱԱԾ նոր բացահայտումը
ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջո...