Ստեփանակերտում շմոլ գազից 10 բնակիչ է թունավորվել
Հունվարի 25-ին «Արևիկ» մանկական բուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ` 2004թ. ծնված Ս. Գ.-ն և 2007թ. ծնված Ա. Գ.-ն, 1982թ. ծնված Ա. Ի.-ն, 1983թ. ծնված Ս. Մ.-ն, 1999թ.ծնված Ս. Մ.-ն, 1985թ.ծնված Մ. Դ.-ն, 1995թ.ծնված Ն. Մ.-ն, 1998թ.ծնված Ա. Ա.-ն, 1983թ.ծնված Լ. Հ.-ն, 1982թ. ծնված Լ. Ջ.-ն։
Ինչպես տեղեկացրին ԱՀ ոստիկանությունից։Ստուգմամբ պարզվել է, որ նշված անձիք շմոլ գազի թունավորումը ստացել են հունվարի 25-ին ժամը 20:00-ի սահմաններում, Վ. Սարգսյան փողոցի թիվ 11 շենքի բնակարանններից մեկի խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
Նմանատիպ հոդվածներ
Ատրճանակից կրակոցներ է արձակել, ինչից հետո իր 3-ամյա որդուն պահել է մոտն ու սպառնացել, որ կվնասի
Հունվարի 27-ի առավոտյան ոստիկանության օպերատիվ խմբերն այցելել են Երևանի Ղափանցյան փողոցի առանձնատներից մեկը՝ հետախուզվող...
Մերկասառույցի պատճառով ՀՀ ՊՆ УАЗ մակնիշի ավտոմեքենան հայտնվել է ձորում. վիրավորները ՊՆ ծառայողներ են
Այսօր՝ հունվարի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։20-ի սահ...
Զոհված զինծառայողների նոր անուններ են հրապարակվել
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների անուններ. Ալե...
ՀՐԱՏԱՊ. Երեխային պատանդ վերցրած քաղաքացուն հանձնեցին իրավապահներին. նոր մանրամասներ
Քիչ առաջ ՀՀ ոստիկանապետ Վ․ Ղազարյանին, ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Ա․ Հովհաննիսյանին հաջողվեց մոտ 5 ժամ անցկացված բաց...