Համացանցում տարածվում է Բ. Սահակյանի անվտանգության նախկին աշխատակցի՝ մահից ժամեր առաջ արված ձայնագրությունը
Համացանցում ձայնագրություն է տարածվում, որը ըստ շրջանառվող լուրերի, ԱՀ նախկին նախագահ Բակո Սահակյանի անվտանգության պետ Արթուր Ապրեսյանի վերջին ձայնային հաղորդագրությունն է։ Ապրեսյանը հաղորդագրությամբ նշում է, որ իր դեմ որս է սկսվել։ Թեև վստահություն է հայտնել, որ վերջիններս իրենց ուզածին չեն հասնի, այդուհանդերձ Ապրեսյանը հաղորդագրության հասցեատիրոջը զգուշացնում է, որ, եթե ինչ որ բան լինի, ուրեմն այդպես է պետք։
Հիշեցնենք, որ 2021թ. հունվարի 22-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան փողոցում կայանված «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդի նստատեղում գլխի հատվածում հրազենային վնասվածքով հայտնաբերվել է Ստեփանակերտ քաղաքի 1985թ. ծնված Արթուր Աշոտի Ապրեսյանի դիակը, որի աջ ձեռքում առկա է եղել ատրճանակ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մադրիդի կենտրոնում ուժեղ պայթյուն է որոտացել
Չորեքշաբթի ուժեղ պայթյուն է որոտացել Մադրիդի կենտրոնական թաղամասում գտնվող շենքերից մեկում:Ինչպես փոխանցում է El Pais-ը,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ-ում ձնահոսք է տեղի ունեցել. կան անհետ կորածներ և զոհ
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ հունվարի 19-ի կեսօրին Կարաչաևո-Չերկեսիայի Դոմբայ գյուղում ձնահոսք է տ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բրյուսելում տղամարդը դանակով հարձակվել է մետրոյի ուղևորների վրա
Բրյուսելի մետրոյի կայարանում անհայտ տղամարդը դանակով հարձակվել է ուղևորների վրա: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղո...
Երևանում վարորդը Nissan X-terra-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար
Այսօր՝ հունվարի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ, 39-ամյա Արևշատ Ղ....