Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ-ում ձնահոսք է տեղի ունեցել. կան անհետ կորածներ և զոհ

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ հունվարի 19-ի կեսօրին Կարաչաևո-Չերկեսիայի Դոմբայ գյուղում ձնահոսք է տեղի ունեցել:Արտակարգ պատահարի հետևանքով մահացել է Ալպյան դահուկավազքի և…

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ հունվարի 19-ի կեսօրին Կարաչաևո-Չերկեսիայի Դոմբայ գյուղում ձնահոսք է տեղի ունեցել:

Արտակարգ պատահարի հետևանքով մահացել է Ալպյան դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահ Հաջի-Մուրատ Մարշանկուլովը: Նրա մարմինը հանվել է ձյան տակից: Այս մասին հայտարարել է նրա որդին:

Ձնահոսքից հետո Կարաչաևո-Չերկեսիայի Դոմբայ գյուղում որոնողական աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են։ Այս մասին հաղորդվում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային վարչությունում:

Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով ՝ 4-12 մարդ կարող էր մնացած լինել ձյան տակ:
Ավելի ուշ փրկարարները հայտնել են, որ վեց մարդ կարողացել է դուրս գալ ձյան շերտի տակից:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250