Երևանյան լճի հարակից քարանձավում դի են գտել
Երևանյան լճի հարակից տարածքում դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Հունվարի 22-ին, ժամը 13։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Երևանյան» լճի մոտակայքում (քարանձավի մեջ) հայտնաբերվել է դի․ դժվարանցանելի տեղանքից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարները Երևանյան լճի հարակից տարածքից (քարանձավից) դուրս են բերել քաղաքացու դին։
Նմանատիպ հոդվածներ
Սպանություն՝ Աշտարակում. հիվանդանոց է տեղափոխվել 19-ամյա տղայի դի
Այսօր սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանությա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարազատներն ուզեն, փաստերը կհրապարակենք. Կուտոյանի գործում ինքնասպանության հասցնողներ կան
Դիմում է ներկայացվել վարույթ իրականացնող մարմնին, որպեսզի տվյալներ չհրապարակվեն, անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի...
Տասնյակից ավելի բնակարանային գողություններ՝ Կոտայքի մարզում. 2 անձի մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Կոտայքի մարզում կատարված շուրջ մեկ տա...
Վայոց ձորի մարզում մեքենան բախվել է արգելապատնեշին. 5-ամյա ուղևորը մահացել է
Հունվարի 23-ին, ժամը 20.25-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի Մարտիրոս բնակավայր տանող ճանապարհի 8-րդ կմ-ին «Մերսեդես» մակ...