«Իմ քայլի» պատգամավորը վթարի է ենթարկվել Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի տան դիմաց
Հունվարի 19-ին, հանրապետությունում տեղացած առատ ձյան պատճառով միայն Երևանում տեղի է ունեցել մոտ 200 ճանապարհատրանսպորտային պատահար: Նշված ավտովթարներից 7-ի դեպքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հիվանդանոցներ են տեղափոխվել քաղաքացիներ, իսկ մնացածը եղել են նյութական վնասներով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14:30-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում՝ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի տան դիմաց, բախվել են Toyota մակնիշի 010 HH 11 համարանիշի, Toyota մակնիշի 71 AA 888 համարանիշի, Renault մակնիշի 787 AM 61 համարանիշի և Opel մակնիշի 36 OM 371 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ վթարի պատճառը եղել է ճանապարհից չհեռացված ձյունը: Օպերատիվորեն ժամանել են Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու Ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Toyota մակնիշի 010 HH 11 համարանիշի ավտոմեքենան պատկանում է նախկին Հանրապետական, քվոտայով պատգամավոր անցած, հետո արդեն «Իմ քայլը» պատգամավոր Շիրակ Թորոսյանին: Renault-ն էլ հաշվառված է «Վեոիլա Ջուր» ընկերության հաշվեկշռում:

Նմանատիպ հոդվածներ
Մերկասառույցի պատճառով ՀՀ ՊՆ УАЗ մակնիշի ավտոմեքենան հայտնվել է ձորում. վիրավորները ՊՆ ծառայողներ են
Այսօր՝ հունվարի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։20-ի սահ...
Քարինտակում հայտնաբերվել է զոհված կնոջ մարմին
Որոնողական աշխատանքների ընթացքում Արցախի Քարինտակ գյուղում հայտնաբերվել է զոհված քաղաքացիական անձի մարմին: Այս մասին «Ար...
Ատրճանակից կրակոցներ է արձակել, ինչից հետո իր 3-ամյա որդուն պահել է մոտն ու սպառնացել, որ կվնասի
Հունվարի 27-ի առավոտյան ոստիկանության օպերատիվ խմբերն այցելել են Երևանի Ղափանցյան փողոցի առանձնատներից մեկը՝ հետախուզվող...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսեք, թե ինչ անմարդկային պայմաններում են ապրում պատերազմին մասնակցած զինծառայողները. ծնողներն ահազանգում են
Auroranews-ը ահազանգ է ստացել արցախյան երկրորդ պատերազմին մասնակցած զինծառայողների ծնողներից: Նրանք նշում ենք, որ իրենց...