Գյումրի-Ազատան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. տուժածները հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ
Հունվարի 18-ին, ժամը 17:44-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Ազատան ավտոճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Գյումրի-Ազատան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «BMW X6» (վարորդ՝ Վ․ Յ․, ծնված 1971 թ.) և «Mercedes-Benz C280» (վարորդ՝ Ն․ Մ․, ծնված 1989 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «BMW X6» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գ․ Ա․-ն (ծնված 1973 թ.) ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Գյումրու ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «BMW X6» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս ևս հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ։
Նմանատիպ հոդվածներ
Ջերմուկ քաղաքից 10 կմ արևմուտք երկրաշարժ է տեղի ունեցել
Հունվարի 18-ին՝ տեղական ժամանակով ժամը 18:12-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:12-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...
Փրկարարները քաղաքացիներին իջեցրել են Ձորագլուխ գյուղի մոտակա սարից. նրանցից մեկի վիճակը ծանր է
Հունվարի 19-ին, ժամը 16:20-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որքաղաքացիները բարձր...
Գյումրիում ցրտահարությունից 70-ամյա միայնակ կին է մահացել
«Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանը, որը տարիներ շարունակ սոցիալական ծրագրեր է իրականացնում, վառելափայտ բաժանու...
Սյունիքի մարզում կնոջ դի է հայտնաբերվել
Հունվարի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Արավուս գյուղի վարչական ներկա...