Սյունիքի մարզում կնոջ դի է հայտնաբերվել
Հունվարի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Արավուս գյուղի վարչական ներկայացուցիչ Արգամ Հովսեփյանը ահազանգել է ոստիկանության Գորիսի բաժին և հայտնել, որ Արավուս գյուղի «Քարաղբյուր» կոչվող տարածքում դի կա:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նախորդ օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում, նույն գյուղի բնակիչ, 72-ամյա Նուրվարդ Ն.-ն դուրս է եկել տնից և չի վերադարձել, ինչն էլ անհանգստություն է առաջացրել հարազատների ու համագյուղացիների մոտ և նրանք սկսել են կատարել որոնողական աշխատանքներ:
Արդյունքում նշված վայրում այրված թփերի մոտ հայտնաբերվել է մարմնի տարբեր հատվածներում տարբեր աստիճանի ջերմային այրվածքներով Նուրվարդ Ն.-ի դին:
Փաստի առթիվ Գորիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Նմանատիպ հոդվածներ
Ջերմուկ քաղաքից 10 կմ արևմուտք երկրաշարժ է տեղի ունեցել
Հունվարի 18-ին՝ տեղական ժամանակով ժամը 18:12-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:12-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...
Ավտովթար Շոշ-Ստեփանակերտ ավտոճանապարհին. կան տուժածներ
Քիչ առաջ ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել ճանապարհատրանսպորտային պատահարյի...
Փրկարարները քաղաքացիներին իջեցրել են Ձորագլուխ գյուղի մոտակա սարից. նրանցից մեկի վիճակը ծանր է
Հունվարի 19-ին, ժամը 16:20-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որքաղաքացիները բարձր...
Գյումրիում ցրտահարությունից 70-ամյա միայնակ կին է մահացել
«Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանը, որը տարիներ շարունակ սոցիալական ծրագրեր է իրականացնում, վառելափայտ բաժանու...