Ադրբեջանական բանակն սկսել է հիմնովին անցում կատարել թուրքական բանակի մոդելին. Կ. Հովհաննիսյան
Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանը զուգահեռ շարունակում է համալրել բանակը մարդկային ուժով։ Պայմանագրայիններին առաջարկվում է ավելի պակաս աշխատավարձ, քան անցած տարվա հայտարարությամբ էր առաջարկվում, բայց քաղաքացիները շատ ավելի մեծ ցանկություն ունեն ծառայել բանակում, քան անցած տարի էր։
Սա խոսում է նրա մասին, որ Ադրբեջանում հասարակության շրջանում բարձրացրել են բանակի դերը, կարևորությունը և ավելի պատվաբեր լինելը։
Միևնույն ժամանակ, ադրբեջանական բանակն սկսել է հիմնովին անցում կատարել թուրքական բանակի մոդելին, որտեղ շեշտը դրված է հրամանատարական կազմի վրա և հիմնական կարևոր և բեկումնային գործառույթներն իրականացնում են հենց այն հրամանատարները, որոնք պատրաստվածություն են անցնում թուրքական բանակի մոդելով։
Ադրբեջանը նաև զորքերի տեղակայման հարցում է փոփոխություն մտցրել։ Ուժեղ պաշտպանության տակ է վերցրել Արցախի հարավային այն հատվածները, որն անցել է իր վերահսկողության տակ։
Խոսվում է, որ ադրբեջանական բանակում պատրաստվում են նաև հիմնել կրտսեր հրամանատարների դպրոց, կամ մեր իմացած սերժանտների դպրոց, որտեղից կարող են բանակին տալ արդեն որակյալ ջոկի հրամանատարներ»։
Նմանատիպ հոդվածներ
Նախագահ Արմեն Սարգսյանի մոտ կորոնավիրուսային հիվանդությունը բարդ ընթացք ունի
Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների հարցումների՝ ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նոր տիպի կո...
Ռուսաստանցի բժիշկներն այցելել են Նիկոլ Փաշինյանին. Կրեմլը հաստատում է
Մինչ Մոսկվա մեկնելն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլ...
«Պերմյակովը մենակ չի գործել». սպանությունից 6 տարի անց Ավետիսյան քույրերի պահանջը նույնն է
Գյումրեցի Ավետիսյանների սպանությունից 6 տարի է անցել. 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում ռուսական բազայի զինծառայող...
Ռուսաստանում թուրքերը հայի են ծեծել. Համայնքը ոտքի է կանգնել
Աստրախանում թուրքերը հայի են ծեծել, ով այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:Analitik.am-ի տեղեկություններով...