Մոսկվայում Փաշինյանի դեմ ակցիան անշուք անցավ. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանին երեկ Մոսկվայում տեղի հայերը դիմավորեցին «Դավաճան հողատու» եւ նմանատիպ այլ պաստառներով։ Բայց ակցիան, կարելի է ասել, անշուք անցավ․ ինչպես Երեւանում չկարողացան կանխել նրա թռիչքը Մոսկվա, այնպես էլ Մոսկվայում չկարողացան նրան «պատշաճ դիմավորել»։ Ընդամենը մի քանի տասնյակ հայեր Ռուսաստանում ՀՀ դեսպանատան դիմաց, ինչ-որ պաստառներ էին փակցրել դեսպանության ցանկապատին՝ Փաշինյանին մերժող գրություններով, ստորագրահավաք էին անցկացնում՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով, եւ վերջ։
Ակցիան կազմակերպել էին Ռուսաստանի հայերի միությունը՝ Արա Աբրահամյանի գլխավորությամբ, եւ տեղի դաշնակցականները։ Վերջիններս մեկ ժամ անց հեռացրին պաստառը, ինչից հետո էլ աստիճանաբար նվազեցին ակցիայի մասնակիցները։ Մեզ ասացին, որ նախորդ օրը մեկնարկած ստորագրահավաքին միացել է մոտ 500 մարդ, որից մոտ 70-80 հոգին երեկ է ստորագրել: Այս մասին գրում է Հրապարակ թերթը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը: Վերջին անգամ Փաշինյանն ու Ալիեւը հանդիպել են...
Եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ կլինի պաշտոնական հաղորդագրություն. ՀՀ վարչապետի խոսնակ
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանեց Մոսկվա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խ...
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ. նախատեսված է հանդիպում Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ
Հունվարի 11-ին տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ...
ՀՀ և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները քննարկել են գերիներին և անհետ կորածներին վերաբերող հարցեր
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող...