Քաղաքականություն

Կողմերի միջև կա փոխըմբռնում. գերիների վերադարձի հարցը օրակարգում է. Արման Եղոյան

WRed 269 դիտում
Կողմերի միջև կա փոխըմբռնում. գերիների վերադարձի հարցը օրակարգում է. Արման Եղոյան

աղթանակ ու պարտություն ասվածը կախված է կողմերի պլան մաքսիմումից և պլան մինիմումից: Այսինքն՝ այստեղ կարևոր է հասկանալ՝ ինչ էր ուզում ադրբեջանական կողմը և ինչ ստացավ: Ես հիմա չեմ կարող ասել, թե ինչ էր ուզում, բայց կարող եմ ասել, որ ստացավ ոչ ավելին, քան ստացանք մենք: Այդ մասին ԱԺ-ում «Լուրերի» հետ ճեպազրույցում ասաց ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:  

«Այսինքն՝ ապաշրջափակումը, ըստ ստորագրված փաստաթղթի, պետք է իրականացվի պարիտետային սկզբունքի հիման վրա, այսինքն՝ նույն այն իրավունքները, որ մենք ենք ունենալու իրենց ճանապարհներից օգտվելուց, նույն այդ իրավունքները իրենք են ունենալու: Եվ երկրորդ՝ Հայաստանի տարածքում որևէ ճանապարհ, միջանցք որևէ հատուկ կարգավիճակ չի ունենալու, որը տարբերվելու է Հայաստանի տարածքի որևէ այլ կտորից»,- ընդգծեց նա:

Եղոյանի խոսքով՝ բեռնափոխադրումների առումով ճանապարհներին անվտանգային խնդիրներ չեն առաջանա, իսկ եթե, այնուամենայնիվ, խնդիրներ լինեն, ապա դրանք կլինեն երկու կողմի համար էլ: Նա նշեց, որ նշված ճանապարհներով քաղաքացիների երթևեկության մասով հստակեցում դեռևս չկա, եթե նման հարց բարձրացվի, հասկանալի է՝ գործելու են անվտանգային բոլորովին այլ նորմեր:  

ԱԺ պատգամավորն ասաց, որ ապաշրջափակումից Հայաստանը շահելու է, այլ հարց է՝ որքանով է շահելու Ադրբեջանը, և տնտեսական շահը որքանով է փոխարինվելու քաղաքականի: «Բնականաբար, ապաշրջափակումը չի կարող միակողմանի լինել: Իսկ դրա տնտեսական արդյունավետության մասին կխոսեն տնտեսագետները»,- ընդգծեց Եղոյանը:

Անդրադառնալով Մոսկվայում եռակողմ հանդիպման արդյունքներին գերիների վերադարձի մասով՝ նա նշեց, որ այդ հարցը պետք է լուծվի քաղաքական օրակարգից անկախ: «Գերիների հարցը պետք է լուծվի միջազգային իրավական նորմերի համաձայն, դա քաղաքական քննարկման հարց չէ, և վստահ եմ՝ միջազգային ճնշման միջոցով մեզ կհաջողվի այդ հարցը լուծել: Մենք չհասանք գերիների վերադարձի հարցի լուծմանը, բայց եռակողմ բանակցությունները 3.5 ժամ են տևել, և ակնհայտ է, որ քննարկվել են նաև այլ թեմաներ, այդ թվում՝ գերիների հարցը: ՀՀ վարչապետն ու ՌԴ նախագահը կարևորեցին հումանիտար հարցերը, անդրադարձան նաև Արցախի կարգավիճակի հարցին: Կարծում եմ՝ գերիների վերադարձի հարցը օրակարգում է, կողմերի միջև այդ հարցի շուրջ կա փոխըմբռնում»,- ասաց ԱԺ պատգամավորը: 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից