«ՀՀԿ-ն այս պահին իշխանության չի ձգտում, պլաններ չի գծում, որ ապագա ԱԺ-ում ունենա ներկայացվածություն». «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Գրվեց, որ ՀՀԿ ԳՄ վերջին նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը կուսակիցներին ասել է, թե այլեւս չի ցանկանում ակտիվ քաղաքականություն վերադառնալ։ Ասե՞լ է նման բան ձեր նախագահը՝ երեկ մեր լրագրողը հարցրել է Էդուարդ Շարմազանովին։ «Սերժ Սարգսյանը ՀՀԿ նախագահն է, երկրորդ՝ ի՞նչ նկատի ունեք «ակտիվ քաղաքականություն» ասելով։ Հիմա ես ակտիվ քաղաքականությամբ զբաղվո՞ւմ եմ․ զբաղվում եմ, չէ՞։ Ակտիվ քաղաքականությամբ զբաղվելն ու իշխանության ձգտելը տարբեր բաներ են։
Մի բան կարող եմ վստահեցնել, որ ՀՀԿ-ն այս պահին իշխանության չի ձգտում, ՀՀԿ-ն որեւէ մեկի հետ գաղտնի բանակցությունների մեջ չէ եւ պլաններ չի գծում, որ ապագա պառլամենտում ունենա ներկայացվածություն»։ Իսկ 17 ուժերի մեջ կա՞ն այդպիսիները։ «Ես չգիտեմ, այդպիսի ուժեր չեմ ճանաչում, օրը կգա, բարին՝ հետը, կտեսնենք»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը: Վերջին անգամ Փաշինյանն ու Ալիեւը հանդիպել են...
Եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ կլինի պաշտոնական հաղորդագրություն. ՀՀ վարչապետի խոսնակ
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանեց Մոսկվա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խ...
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ. նախատեսված է հանդիպում Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ
Հունվարի 11-ին տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ...
ՀՀ և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները քննարկել են գերիներին և անհետ կորածներին վերաբերող հարցեր
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող...