Գերիների վերադարձի հարցի տապալումը նաև Ռուսաստանի հեղինակության հարցն էր. Արման Բաբաջանյան
Այս պահին հասարակության համար ամենացավոտ՝ գերիների վերադարձի, անհայտ կորածների, զոհվածների աճյունների հայտնաբերման հարցում ունենք տապալում: Սա մեր դիվանագիտության ամենամեծ տապալումն է: Այս մասին Առաջին ալիքին տրված հարցազրույցում ասաց ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն՝ անդրադառնալով Մոսկվայում այսօր կայացած եռակողմ հանդիպմանը:
Ըստ նրա, այդ ուղղությամբ աշխատանքները պատշաճ կերպով չեն կատարվել մինչև այս հանդիպումը:
«Հանդիպման արդյունքում կարող ենք ասել, որ սա նաև Ռուսաստանի հեղինակության հարցն էր: Ռուսաստանը չկարողացավ այն դարձնել այս հայտարարության մաս և լուծել:
Ակնհայտ է, որ պատերազմը չի ավարտվել, պրոկսիպատերազմ է Հայաստանի դեմ, տեսնում ենք տեղեկատվական ուղղակի ահաբեկչություն, որի հիմնական սնիչն Ադրբեջանն է:
Կար նման սցենարի ընկալում, որ Ադրբեջանը հեշտությամբ չի գնալու զիջումների, և հիմա ՀՀ ԱԳՆ-ն պետք է դիմի բոլոր միջազգային կառույցներին, կազմակերպություններին, նաև առանձին երկրներին, և պետք է ամբողջ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրենք խնդրի վրա:
Որևէ կերպ չպետք է թույլ տալ, որ առանց գերիների հարցի լուծման տեղափոխվենք 9-րդ կետի իրագործում:
Ալիևը չի վերադարձնում գերիներին, քանի որ ցանկանում է Հայաստանում անընդհատ անկայուն իրավիճակ պահպանել, և դրա հաշվին հասնել ավելի մեծ զիջումների: Այդ հարցում նրան մեծապես նպաստում են գոյություն ունեցող ներքաղաքական խժդժությունները:
Ալիևը մի քանի անգամ ասել է, որ Փաշինյանը հարմար գործընկեր չէ, և կուզեր Հայաստանում ուրիշ գործընկեր ունենալ: Չի բացառվում, որ այս իրավիճակում Ալիևը մի քանի խնդիր լուծի՝ հասցնելով անկայությունն այն աստիճանի, որ Հայաստանում այդ փոփոխությունների արդյունքում շատ ավելի լուրջ հարցեր և խնդիրներ լուծվեն թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, քան մենք նույնիսկ պատկերացնում ենք»,-ասաց Բաբաջանյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը: Վերջին անգամ Փաշինյանն ու Ալիեւը հանդիպել են...
Եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ կլինի պաշտոնական հաղորդագրություն. ՀՀ վարչապետի խոսնակ
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանեց Մոսկվա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խ...
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ. նախատեսված է հանդիպում Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ
Հունվարի 11-ին տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ...
ՀՀ և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները քննարկել են գերիներին և անհետ կորածներին վերաբերող հարցեր
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող...