Երբ ադրբեջանական մեքենան եկավ գյուղ, ընդամենը, մի քանի կմ հեռավորության վրա մեր երեխաներն էին խաղում. ՄԻՊ
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Արման Թաթոյանը կարևորեց ադրբեջանցի զինվորների ոչ ճիշտ պահվածքի մասին խոսելը. «Խնդիրն այն է, որ ադրբեջանցի զինվորները ցուցանակների տեղադրումը անում են բացահայտ սադրանքների ձևով, ինչպես վկայում են բնակիչները, նրանք կարող են զենքով հայտնվել խաղաղ բնակավայրերի ճանապարհների վրա և դիտարկում իրականացնել, սա նույնպես առաջացել է մեխանիկական մոտեցումների կիրառման պատճառով»,- նշեց ՄԻՊ-ը:
Նա նաև անդրադարձավ Շուռնուխի և Որոտանի ցուցանակներին, որոնք, ըստ նրա, այնպես են տեղադրված, որ շատ հայկական տարածքներ ներկայացված են իբրև ադրբեջանական. «Ֆիզիկական անվտանգության, անձեռնամխելիության իրավունքների կողմից, որ նայենք, եթե հայկական կողմում մեր խաղաղ բնակիչներն են, ապա ադրբեջանական կողմում զինվորականներն են: Երբ ես այնտեղ էի, այդ պահը համընկավ, երբ ադրբեջանական մեքենան, իհարկե, ուղեկցությամբ, եկավ այդ գյուղ՝ ինչ-որ գործողություններ կատարելու և ընդամենը մի քանի կմ հեռավորության վրա մեր երխաներն էին խաղում»,- ասաց Արման Թաթոյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը: Վերջին անգամ Փաշինյանն ու Ալիեւը հանդիպել են...
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ. նախատեսված է հանդիպում Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ
Հունվարի 11-ին տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ...
Եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ կլինի պաշտոնական հաղորդագրություն. ՀՀ վարչապետի խոսնակ
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանեց Մոսկվա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խ...
ՀՀ և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները քննարկել են գերիներին և անհետ կորածներին վերաբերող հարցեր
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող...