Ամեն ինչ արել են, որ Կարապետյանը մանդատը վայր չդնի,որ Աննա Գրիգորյանը չմտնի ԱԺ. «Հրապարակ»
«Իմ քայլից» դուրս եկած պատգամավորներ Թագուհի Թովմասյանին եւ Գոռ Գեւորգյանին ԱԺ ղեկավարությունը տարեվերջին տեղափոխել է եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի կազմ։
Մինչ այդ Թովմասյանն անդամակցում էր մարդու իրավունքների պաշտպանության, իսկ Գեւորգյանը՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովին։ Իշխող թիմում կարծում են, որ սա պատժի ձեւ է, որը կիրառում են այն պատգամավորների նկատմամբ, որոնց ինքնագնահատականն ավելին է, քան Նիկոլ Փաշինյանի ուսապարկին վայել է։ Այսպես կոչված՝ «պրեստիժնի» հանձնաժողովներից տանում են անգործության մատնված հանձնաժողովներ, որտեղ գրեթե նիստեր տեղի չեն ունենում։
Թովմասյանի տեղը նախկին հանձնաժողովում համալրել է Լենա Նազարյանը, իսկ Գեւորգյանի փոխարեն՝ Գոռ Երանյանը, ով մինչ այդ գիտության եւ կրթության հանձնաժողովի կազմում էր։ Վարդան Աթաբեկյանն ու Սոֆյա Հովսեփյանն առայժմ իրենց տեղում են, իսկ նորաթուխ Աննա Գրիգորյանին դեռ որեւէ հանձնաժողովում չեն տեղավորել, նրա կենսագրությունն անգամ չի տեղադրվել ԱԺ կայքում։
«Իմ քայլում» ասում են՝ Գրիգորյանը քոչարյանական է։ Ամեն ինչ արել են, որ Տիգրան Կարապետյանը մանդատը վայր չդնի, որպեսզի Ա․ Գրիգորյանը չմտնի ԱԺ, բայց չի ստացվել: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը: Վերջին անգամ Փաշինյանն ու Ալիեւը հանդիպել են...
Եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ կլինի պաշտոնական հաղորդագրություն. ՀՀ վարչապետի խոսնակ
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանեց Մոսկվա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խ...
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ. նախատեսված է հանդիպում Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ
Հունվարի 11-ին տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ...
ՀՀ և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները քննարկել են գերիներին և անհետ կորածներին վերաբերող հարցեր
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող...