Ում հետ է Վազգեն Սարգսյանը հանդիպել հոկտեմբերի 27-ին սպանվելուց անմիջապես առաջ. Վարդան Բալյանը մանրամասներ է ներկայացնում

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.  «Մեղրին մի օր պայթելու է հենց Երևանի կենտրոնում / մաս 2

Այս տարիների ընթացքում որոշակի լրատվամիջոցների ջանքերով ձևավոորվել է միֆ, ոև Միասնություն դաշինքի վարչապետ Վազգեն Սարգսյանի այցը ԱՄՆ եղել է աննախադեպ, ինչի վկայություն է ներկայացվում հանդիպումը փոխնախագահ Ալբերտ Գորի հետ։

Փաստ է, որ նույն փոխնախագահի ընդունելությանն արժանացած ՀՀ առաջին վարչապետը ամենևին էլ Վազգեն Սարգսյանը չի եղել, այլ ուշադրություն, վարչապետ Արմեն Սարգսյանը։

 

ՀՀ գործող նախագահի ամերիկյան այդ այցի որոշ մանրամասներ կարևոր են հասկանալու համար, թե ի վերջո ի՞նչ տեղի ունեցավ 1999 թվականի հոկտեմբերի 27֊ին և թե ի՞նչ է տեղի ունենում հիմա։

Վարչապետի պաշտոնում Լևոն Տեր֊Պետրոսյանի կողմից նշանակված Արմեն Սարգսյանը ԱՄՆ֊ում իսկապես շատ մեծ պատվով էին ընդունել։ Հայաստանի վարչապետը հյուրընկալվել է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների ինստիտուտում/ CSIS, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Զբիգնև Բժեզինսկու հրավերով, կայացել է հանդիպում փոխնախագահ Գորի հետ, որի վերջնամասում ԱՄՆ փոխնախագահը խնդրել է բոլորին լքել սենյակը և իրեն մենակ թողնել Արմեն Սարգսյանի հետ, իսկ մի քանի րոպե անց սենյակ մտել նախագահ Բիլ Քլինթոնը և Հայաստանի վարչապետին իր հետ տարել Օվալաձև աշխատասենյակ, որտեղ նրանք տևական առանձնազրույց են ունեցել։

 

Արմեն Սարգսյանին մենք դեռ կանդրադառնանք առաջիկայում, հիմա ուղղակի նորից հիշեցնեմ, որ հենց նա էր նախապատրաստել, վարել, գուցե և կազմակերպել Վազգեն Սարգսյանի հանդիպումը փոխնախագահ Գորի հետ։

Ինչևէ, այդ այցի հիմնական թեման հասկանալու համար արժե հիշատակել մի քանի կարևոր իրադարձություններ՝ Վազգեն Սարգսյանի օգոստոսյան այցը Մեղրի, սեպտեմբերի 21֊ին ռազմական շքերթը Երևանում, Հայաստան֊Սփյուռք առաջին համաժողովը Երևանում, նախագահներ Ալիևի և Քոչարյանի հանդիպումը Նախիջևանի հետ սահմանին, հոկտեմբերի սկզբին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի մոսկովյան այցը, հանդիպումները վարչապետ Պուտինի և այլ բարձրաստիճան ռուս պաշտոնյաների հետ, ի դեպ, հաջորդ այցը նախատեսված էր հոկտեմբերի 28֊ին, որին ընդառաջ վարչապետ Սարգսյանը սպանվելուց անմիջապես առաջ հոկտեմբերի 27֊ին հանդիպել էր Երևան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթրոբ Թելբոթի հետ։

Նոյեմբերին ԵԱՀԿ Ստամբուլյան գագաթաժողովում նախատեսված փաստաթղթում Արցախյան հարցում ճեղքում չարձանագրվեց հոկտեմբերի 27֊ին Երևանում Ազգային Ժողովում կատարված սպանությունների հետևանքով։

Հատկանշական մի դիտարկում կներկայացնեմ 27֊ի գործով վկա, ԱԺ֊ում պատանդի կարգավիճակում հայտնված արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի խոսքից՝ «տպավորություն կար, որ տեռորիստները իրենց գործողությունները համարում էին փոքրիկ հեղափոխություն»։

 

Շարունակությունը հաջորդիվ, որտեղ կխոսենք 2018 թվականին տեղի ունեցած մեկ այլ փոքրիկ հեղափոխության մասին։ Իսկ մինչ այդ արձանագրենք, 1999 թվականի հոկտեմբերի 27֊ի հիմքում աշխարհաքաղաքական կենտրոնների պայքարն էր, որից էլ ծնվեց Դավիթ Հարությունյանի բնորոշումով Նաիրի Հունանյանի «փոքրիկ հեղափոխությունը»։

Շարունակելի...»: 

Нет описания.

Քաղաքականություն