«Առավոտյան նորից աչքովս ընկան մոսկովյան իրենց հայ համարող «քաջերի» մեքենաներն իրենց պաստառներով. ՔՊ խոսնակ
ՔՊ կուսակցության հասարակայնության հետ կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Առավոտյան նորից աչքովս ընկան մոսկովյան իրենց հայ համարող «քաջերի» մեքենաներն իրենց պաստառներով։
Մտածեցի՝ լավ, որ այս «քաջերը» Հայաստանի վարչապետին են էսպես ուզում դիմավորել, բա տեսնես պատերազմի օրերին ինչե՜ր արած կլինեն։ Դե բնական է, չէի սպասում, որ պիտի գային Հայաստան, ճակատ գնային, թիկունքում գործ անեին, մտածում էի, որ գոնե պիտի մի երկու էսպիսի ավտոերթ էլ Ալիևի, Էրդողանի նկարներով արած լինեն Ադրբեջանի դեսպանատան դիմաց, թեկուզ երկու նույնիսկ երեք անգամ ավելի փոքր պաստառներով, գրեթե չերևացող շրիֆտով ու նույնքան էլ պակաս վիրավորական տեքստերով։
Ման եկա, ման եկա, ման եկա ու դեռ ման եմ գալիս։
Եթե աչքներովդ ընկնի, ուղարկեք խնդրում եմ, չի կարող, չէ՞ պատահել, որ քաջերն այս 44 օրյա պատերազմի ընթացքում ինչ-որ փոքր, նեղ ու մութ տեղ մտած լինեն»։


Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը: Վերջին անգամ Փաշինյանն ու Ալիեւը հանդիպել են...
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ. նախատեսված է հանդիպում Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ
Հունվարի 11-ին տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ...
Եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ կլինի պաշտոնական հաղորդագրություն. ՀՀ վարչապետի խոսնակ
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանեց Մոսկվա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խ...
ՀՀ և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները քննարկել են գերիներին և անհետ կորածներին վերաբերող հարցեր
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող...