Վլադիմիր Պուտինը ԼՂ հարցով խորհրդակցություն է անցկացրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման նախաշեմին խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման եւ Հարավային Կովկասի իրավիճակին առնչվող հարցեր:
Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ խորհրդակցությանը մասնակցել են ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը: Վերջին անգամ Փաշինյանն ու Ալիեւը հանդիպել են...
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ. նախատեսված է հանդիպում Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ
Հունվարի 11-ին տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ...
Եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ կլինի պաշտոնական հաղորդագրություն. ՀՀ վարչապետի խոսնակ
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանեց Մոսկվա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խ...
ՀՀ և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները քննարկել են գերիներին և անհետ կորածներին վերաբերող հարցեր
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող...