Քաղաքականություն

Կառավարությունում, ինչ ծրագրի մասին էլ, որ խոսում են, հասկանում ես, որ տակը ծրագիր չկա ընդհանրապես․ Բ․Պիպոյան

WRed 165 դիտում
Կառավարությունում, ինչ ծրագրի մասին էլ, որ խոսում են, հասկանում ես, որ տակը ծրագիր չկա ընդհանրապես․ Բ․Պիպոյան

Միանշանակ գյուղատնտեսության ոլորտում մեծ կորուստներ ունենք, բայց դա պետք է վերածել թվերի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը` անդրադառնալով գյուղատնտեսության կորած կորուստներին:

«Մենք պետք է հստակ տարանջատենք, թե կորցրած հողերից ի՞նչ բաժին են կազմում այն հողերը, որտեղ անասնակեր էր մշակվում, ի՞նչ ծավալների են պտղատու այգիների կորուստները, ի՞նչ անձնահատուկ խաղողի տեսակներ ունենք, որոնք չենք կարող վերականգնել»,- ասաց նա և նշեց, որ այն կառույցները, որոնք պետք է դա անեին, չեն արել:

«Ժամը ժամի վրա վարելահողեր են փոխվում և Սյունիք տարածաշրջանի որոշ գյուղերի անասնապահության համար վարելահողերն այլևս չեն մշակվելու: Պատկերավոր ասած` եթե բժիշկը տեսնում է, որ հիվանդն ունի գլխացավ, ապա կարող է մեկ օր գլխացավի դեղ տալ, սակայն եթե գլխացավը պարբերաբար է, անընդհատ գլխացավի դեղ տալով կարելի է խորացնել վիճակը, դրա համար պետք է նախ ախտորոշում անել: Որպես պետություն՝ մենք պետք է կարողանանք ճշգրիտ գնահատել մեր կորուստների չափը և դրանց ազդեցության չափը ընդհանուր ոլորտի վրա, որից հետո քայլեր մշակել»,- ասաց նա և նշեց, որ բաներ կլինեն, որոնք կարող ենք փոխարինել, իսկ որոշ բաներ էլ չենք կարող արագ փոխարինել:

Անդրադառնալով էկոնոմիկայի նախարարի հայտարարությանը, որ թռչնամիսը 80 տոկոս թանկանալու է, իսկ Հայաստանը լավ ներդրումային միջավայր է թռչնամիս արտադրելու համար, Բաբկեն Պիպոյանը վստահեցրեց, որ դա իրականության հետ կապ չունի և պարզաբանեց. «Իրականում թանկանում է երրորդ երկրներից ներմուծվող հավի գինը, բայց ԵԱՏՄ երկրներից ներմուծման մեջ գնային փոփոխություն չի լինում»: Նա նաև նշեց, որ այդ հայտարարությունը սխալ հաշվարկի հետևանք է և հանրությանը մոլորության մեջ է գցում:

Բաբկեն Պիպոյանն օրինակ բերեց, թե ինչպես է Ռուսաստանում թռչնամսի շուկան զարգացել և նշեց, որ պետական ծրագրեր են իրականացվել, և եթե մեր տեղական թարմ հավն իր թարմության հաշվին ապահովում է մրցունակություն, ապա սառեցված հավը չի կարողանում ապահովել մրցունակություն:

Խոսելով ընդհանուր գնաճի մասին՝ նա նկատեց, որ ամեն ինչն էլ կարող է թանկանալ: «Արտադրության ծավալերը նվազում են, պահանջարկը մեծանում է և այդ ապրանքները կթանկանան, մինչև այդ բացը լրացվի: Կառավարության քայլերը համահունչ չեն առկա խնդիրների լուծմանը, ինչ ծրագրի մասին էլ, որ խոսում են, հասկանում ես, որ տակը ծրագիր չկա ընդհանրապես»,-ասաց նա:

Բաբկեն Պիպոյանը նկատեց, որ եթե ցանկացած տնտեսության համար նորմալ է մինչև 4% գնաճը, քանի որ դրանով շնչում է պետությունը, սակայն Հայաստանի դեպքում դա սարսափ է, քանի որ այստեղ մարդկանց եկամուտները չեն աճում, առավելևս սպասվում է եկամուտների նվազում:

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից