Հայաստանը հիբրիդային պատերազմի փոթորկի մեջ է․ Արման Բաբաջանյան
ՀՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ Արման Բաբաջանյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում, որում ընդգծել է՝ Հայաստանը արդեն եկար ժամանակ է՝ հիբրիդային պատերազմի փոթորկի մեջ է։
«Սա այն դեպքերից է, երբ շատ քիչ ներդրում է պետք թշնամական երկրներից Հայաստանում իրենց բոլոր շահերը պաշտպանելու համար։
Հայկական գլխավոր մեդիա ընկերությունները հենց իրենք են հիբրիդային պատերազմի ակտիվ մասնակիցներ։ Հայաստանի քաղաքական կուսակցությունների մեծ մասը, ինչպես նաև օլիգախիան, այդ արշավի մաս են կազմում՝ կեղծ ազգային-ավանդական-պետականամետ օրակարգով, իրականում, սակայն, նրանք գործում են Հայաստանի շահերի դեմ։
Հայաստանի ընդդիմության անունից հանդես եկող նախկին իշխանությունները և նրանց օրոք կոռուպցիոն համակարգից օգտվածները իրենց վերակենդանացումը շարունակում են տեսնել ռուսական, թուրքական և ադրբեջանական հիբրիդային պատերազմի հաղթանակի միջոցով՝ անգամ եթե դա նշանակում է հանրության ինտենսիվ ապակողմնորոշում, բացահայտ կամ քողարկված տնտեսական պատժամիջոցներ, պատերազմում աղետալի պարտությունից հետո անգամ նոր տարածքային կորուստներ արդեն Հայաստանի տարածքից։
Այսինքն, ամեն ինչ, որ հնարավոր կդարձնի թուլացնել պետությունը և հետ վերցնել ամեն գնով, կրկնում եմ անեն գնով վերցնել իշխանությունը»,- գրել է պատգամավորը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը: Վերջին անգամ Փաշինյանն ու Ալիեւը հանդիպել են...
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ. նախատեսված է հանդիպում Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ
Հունվարի 11-ին տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ...
Եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ կլինի պաշտոնական հաղորդագրություն. ՀՀ վարչապետի խոսնակ
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանեց Մոսկվա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խ...
ՀՀ և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները քննարկել են գերիներին և անհետ կորածներին վերաբերող հարցեր
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող...