Ղրղզստանի նախագահական ընտրություններում հաղթում է Սադիր Ժապարովը
Ղրղզստանի նախագահի ընտրությունների առաջին փուլում 76.87 տոկոս ձայնով հաղթում է երկրի վարչապետ Սադիր Ժապարովը: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս տվյալները հրապարակել է երկրի ԿԸՀ-ն ընտրատեղամասերից ստացված տվյալների 51.01 տոկոսի մշակումից հետո: Երկրի ԿԸՀ տվյալներով՝ նրան ամենամոտ գտնվող մրցակիցը՝ Ադախան Մադումարովը ստանում է ձայների 6 տոկոսից փոքր-ինչ ավելին:
Ղրղզստանում քվեարկում են նաև կառավարման ձև փոփոխության համար: Կառավարման նախագահական ձևաչափին հանրաքվեի ժամանակ կողմ է քվեարկել ընտրողների 74.75 տոկոսը, խորհրդարանականին՝ 10.14 տոկոսը, երկու տարբերակներին դեմ՝ 4,01 տոկոսը: Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում է 17 թեկնածու, այդ թվում՝ վարչապետ Սադիր Ժապարովը (որը թողել է լիազորությունները ընտրություններին մասնակցության պատճառով), խորհրդարանի նախկին խոսնակ Կանատբեկ Իսաևը, նախկին դատավոր Կլարա Սորոնկուլովան:
Ղրղըզստանը նախագահական հանրապետություն դարձնելու գաղափարը պատկանում է Սադիր Ժապարովի թիմին:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը: Վերջին անգամ Փաշինյանն ու Ալիեւը հանդիպել են...
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ. նախատեսված է հանդիպում Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ
Հունվարի 11-ին տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ...
Եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ կլինի պաշտոնական հաղորդագրություն. ՀՀ վարչապետի խոսնակ
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանեց Մոսկվա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խ...
ՀՀ և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները քննարկել են գերիներին և անհետ կորածներին վերաբերող հարցեր
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող...