Ճավայի ծովում հայտնաբերվել են կործանված ինդոնեզական ուղևորատար օդանավի սև արկղերը
Ինդոնեզական Sriwijaya Air ավիաընկերությանը պատկանող Boeing 737-500 օդանավը կործանվել է նախօրեին՝ Ջակարտայից Պոնտիանակ ուղևորվելիս: 65 մարդու տեղափոխող օդանավն ընկել է Ճավայի ծովը: Նշվում է, որ 53 ուղևորների թվում 10 երեխա է եղել: Ուղևորներն ինդոնեզացիներ են եղել: Ինչպես պարզվել է, ավիակարգավարների կողմից օդանավի հետ կապը կորցնելուց կարճ ժամանակ առաջ ինքնաթիռը շեղվել է երթուղուց: Ավելի ուշ ազդանշանը որսացել է ռազմանավը, որից հետո ջրասուզակներն ինքնաթիռի բեկորները հայտնաբերել են 23 մետր խորությամբ:
Ինդոնեզիայում ուղևորատար ինքնաթիռի կործանման վայրում երկու սև արկղ է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով երկրի տրանսպորտային անվտանգության գործակալության ներկայացուցչին: Նրա խոսքով՝ իրենց հաջողվել է պարզել երկու սև արկղերի գտնվելու վայրը: «Ջրասուզակները սկսում են դրանց որոնումները, և մենք շուտով կստանանք դրանք», - ասել է գործակալության զրուցակիցը:
Նմանատիպ հոդվածներ
Վեդի քաղաքից դեպի Գոմեր տանող ճանապարհին արկղի մեջ հայտնաբերվել է բռնության հետքերով տղամարդու դի
Այսօր, հունվարի 8-ին, դաժան ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Ոստիկանության...
Մառնեուլիում կրակ են արձակել բեռներ տեղափոխող հայկական բեռնատարների վրա
Երեկ ժամը 20.00-ի շրջանակներում Մառնեուլիում կրակ են արձակել բեռներ տեղափոխող հայկական բեռնատարների վրա, հաղորդում է Med...
Հայկ Սարգսյանն ընկերոջ ծննդյան օրը ծեծկռտուք է սարքել
Հունվարի 2-ին ժամը 15:30 ի սահմաններում Ծաղկաձորի ռեստորաններից մեկում հանրությանը հայտնի՝ «Շիշ բռնողը»՝ ԱԺ պատգամավոր Հ...
Երևանում թալանել են 2 տարբեր բանկերի աշխատակիցների՝ կառավարչի և բանկային ռիսկերի ղեկավարի ավտոմեքենաները
Ոստիկանության Նոր-Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 8-ի ոստիկանության Նոր-Նորքի...