Երևանում թալանել են 2 տարբեր բանկերի աշխատակիցների՝ կառավարչի և բանկային ռիսկերի ղեկավարի ավտոմեքենաները
Ոստիկանության Նոր-Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 8-ի ոստիկանության Նոր-Նորքի բաժին դիմած, Երևանի բնակիչ Հենրիկ Թադևոսյանի ահազանգի փաստով:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, վերջինս ոստիկաններին ասել է, որ հունվարի 7-ի 15:00-ից մինչև հունվարի 8-ի 08:30-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Մոլդովական փողոցի 1-ին շենքի բակում կայանված Nissan մակնիշի 99 PT 989 համարանիշները:
Շամշյանի տեղեկություններով, ոստիկանություն դիմած Հ. Թադևոսյանը դեպքի վայր ժամանած իրավապահներին հայտնել է, որ ինքը աշխատում է «Հայէկոնոբանկ» ՓԲԸ Մյասնիկյան մասնաճյուղի կառավարիչ:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքնչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 6-ին Արաբկիրի ոստիկանություն դիմած Երևանի բնակիչ, Դավիթ Առաքելյանի ահազանգի փաստով:
Վերջինս հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 00:15-ից մինչև 11:50-ն ընկած ժամանակահատվածում Սունդուկյան փողոցի 19 շենքի բակում կայանված, իրեն պատկանող BMW մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները գողացել են:
Շամշյանի տեղեկություններով, դեպքի վայր ժամանած իրավապահներին Դ. Առաքելյանը հայտնել է, որ ինքն աշխատում է «HSBC բանկ» ՓԲԸ-ում` բանկային ռիսկերի ղեկավար:
Նմանատիպ հոդվածներ
Վեդի քաղաքից դեպի Գոմեր տանող ճանապարհին արկղի մեջ հայտնաբերվել է բռնության հետքերով տղամարդու դի
Այսօր, հունվարի 8-ին, դաժան ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Ոստիկանության...
Ինդոնեզիայում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել. 2021 թվականի առաջին խոշոր ավիավթարը
Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայից թռիչքից 4 րոպե անց կորել է կապը Sriwijaya Air ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռի հետ...
Մառնեուլիում կրակ են արձակել բեռներ տեղափոխող հայկական բեռնատարների վրա
Երեկ ժամը 20.00-ի շրջանակներում Մառնեուլիում կրակ են արձակել բեռներ տեղափոխող հայկական բեռնատարների վրա, հաղորդում է Med...
Հայկ Սարգսյանն ընկերոջ ծննդյան օրը ծեծկռտուք է սարքել
Հունվարի 2-ին ժամը 15:30 ի սահմաններում Ծաղկաձորի ռեստորաններից մեկում հանրությանը հայտնի՝ «Շիշ բռնողը»՝ ԱԺ պատգամավոր Հ...