Ստեփանակերտում գրանցվել են շմոլ գազից թունավորման դեպքեր
Հունվարի 7-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 16:30-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի բնակիչ, 2004թ.ծնված Լ. Ս.-ն։
Ստուգմամբ պարզվել է, որ Լ. Ս.-ն նշված թունավորումը ստացել է նույն օրը ժամը 15:30-ի սահմաններում իրենց տան բաղնիքում լոգանք ընդունելու ժամանակ ջրատաքացուցիչից արտանետած շմոլ գազից:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
Հունվարի 7-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 21:50-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել մայրաքաղաքի բնակիչներ՝ 1984թ.ծնված Ռ. Ա.-ն և 1982թ.ծնված Մ. Մ.-ն, իսկ նույն օրը ժամը 21:10-ին շմոլ գազի թունավորումով «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ է ընդունվել նույն հասցեի բնակիչներ` 2011թ.ծնված Վ. Մ.-ն, 2006թ.ծնված Վ. Մ.-ն և 2003թ.ծնված Մ. Հ.-ն:
Ստուգմամբ պարզվել է, որ նշված անձինք թունավորումը ստացել են նույն օրը ժամը 14:00-ի սահմաններում Ա. Մկրտչյան փողոցի թիվ 7 շենքում գտնվող իրենց բնակարանի խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչից արտանետած շմոլ գազից:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
Նմանատիպ հոդվածներ
Վեդի քաղաքից դեպի Գոմեր տանող ճանապարհին արկղի մեջ հայտնաբերվել է բռնության հետքերով տղամարդու դի
Այսօր, հունվարի 8-ին, դաժան ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Ոստիկանության...
Ազերիները եկել ու 1 ժամ են տվել տարածքն ազատելու համար. Որոտանի համայնքապետը մանրամասնում է
Քիչ առաջ համացանցում տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանը 1 ժամ ժամանակ է տվել Որոտանի` իրենց տիրապետությանը հանձնված նոր...
Սպանությունը կատարվել է Վեդիի քաղաքապետարանի շենքում. գտել են մեքենան, որով արկղի մեջ դիակը շենքից դուրս են բերել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 8-ին, ոստիկանության Հայաստանի քննչական կոմիտեի քննիչները, համագործակց...
5 ռազմական օդանավ է Թուրքիայից մեկնել Ադրբեջան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ ևս 5 ռազմական օդանավ է Թուրքիայից մեկնել Ադրբեջան։ Այս...