Հանրակացարանում բնակվելու համար ուսանողների մուծած վարձավճարները հետ կվերադարձվեն
Երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված և համաձայն գիտխորհրդի համապատասխան որոշման`ԱրՊՀ հանրակացարանում բնակվելու համար ուսանողների մուծած վարձավճարները հետ կվերադարձվեն: Այս մասին ասված է Համալսարանի տարածած հայտարարության մեջ:
«Այլ ուսումնական հաստատությունների ուսանողները վարձավճարները հետ ստանալու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի հունվարի 20-ը անձնագրի պատճենը /երկու կողմից/ ներկայացնել ԱրՊՀ հաշվապահություն կամ հանրակացարանի պարետին: Հունվարի 20-ից հետո փաստաթղթերը չեն ընդունվելու:
ԱրՊՀ ուսանողների անձնագրերի պատճենները առկա են իրենց անձնական գործերում, որոնք գտնվում են համալսարանում և անհրաժեշտություն չկա նորից ներկայացնելու»,- ասված է հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Վեդի քաղաքից դեպի Գոմեր տանող ճանապարհին արկղի մեջ հայտնաբերվել է բռնության հետքերով տղամարդու դի
Այսօր, հունվարի 8-ին, դաժան ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Ոստիկանության...
Ազերիները եկել ու 1 ժամ են տվել տարածքն ազատելու համար. Որոտանի համայնքապետը մանրամասնում է
Քիչ առաջ համացանցում տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանը 1 ժամ ժամանակ է տվել Որոտանի` իրենց տիրապետությանը հանձնված նոր...
Սպանությունը կատարվել է Վեդիի քաղաքապետարանի շենքում. գտել են մեքենան, որով արկղի մեջ դիակը շենքից դուրս են բերել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 8-ին, ոստիկանության Հայաստանի քննչական կոմիտեի քննիչները, համագործակց...
5 ռազմական օդանավ է Թուրքիայից մեկնել Ադրբեջան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ ևս 5 ռազմական օդանավ է Թուրքիայից մեկնել Ադրբեջան։ Այս...