Ողբերգական դեպք Երևանում. 22-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 2 տղա երեխայի. մեկը մահացել է, մյուսը հիվանդանոցում է. Shamshyan
Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում, 22-ամյա Գրիգոր Մուրադխանյանը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով, 3-րդ գյուղից դեպի 4-րդ գյուղ տանող ճանապարհահատվածի նոր կառուցվող Հյուսիս-հարավ ավտոմայրուղում, Շահումյան 16-րդ փողոցի 162 տան դիմաց վրաերթի է ենթարկել 2 տղա հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, այդ պահին նշված վայրով անցնող մեկ այլ քաղաքացու հետ երեխաներին տեղափոխել է հիվանդանոց, և ճանապարհին նկատելով շտապօգնության մեքենան, երեխաներին տեղափոխել են այդ ավտոմեքենան ու տեղափոխել «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ճանապարհին երեխաներից մեկը՝ գիտակցության չգալով, մահացել է, իսկ մյուս երեխայի կյանքի համար բժիշկները պայքարում են: Ֆոտոլրագրող հայտնում է նաև, որ մինչ վրաերթի ենթարկելը Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, առաջ ընթացել, բախվել բետոնե հենապատին, կոտրել այն, որից հետո՝ ըստ նախնական տեղեկությունների, տեղի է ունեցել վրաերթը:
[b9a6d9b314321fa6a51c8df37c9870c7.jpeg]
Նմանատիպ հոդվածներ
Ազերիները եկել ու 1 ժամ են տվել տարածքն ազատելու համար. Որոտանի համայնքապետը մանրամասնում է
Քիչ առաջ համացանցում տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանը 1 ժամ ժամանակ է տվել Որոտանի` իրենց տիրապետությանը հանձնված նոր...
Սյունիքի մարզում Mitsubishi-ն մոտ 400 մետ գահավիժել է անդունդը. մահացածները ՀՀ ՊՆ ծառայողներ են
Երեկ, դեկտեմբերի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 20։45-ի սահմաններում Mitsubishi Monter...
Իրականում ադրբեջանցի զինծառայողները կրակել են միմյանց վրա. Իրանական աղբյուրները՝ Հադրութի միջադեպի մասին. Yerkir .am
Իրանական @MiranPress թելեգրամյան ալիքը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Հադրութի շրջանում միջադեպը տեղի չի...
Վեդի քաղաքից դեպի Գոմեր տանող ճանապարհին արկղի մեջ հայտնաբերվել է բռնության հետքերով տղամարդու դի
Այսօր, հունվարի 8-ին, դաժան ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Ոստիկանության...