Դանակահարություն Գավառում. վիրավորը Նորատուսի գյուղապետի որդին է. Shamshyan
Երեկ՝ դեկտեմբերի 26-ին, դանակահարություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:30-ին «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի վերին 3-րդի, կրծքավանդակի կտրած, ծակած վերք» մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ, 18-ամյա Հակոբ Հարությունյանն է: Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, Գեղարքունքի մարզի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում, Գավառի ավտոդպրոցի հարակից տարածքում Հ. Հարությունյանի և նրա համագյուղացի, 16-ամյա Հրաչ Խաչատրյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած դանակով հարվածել է Հ. Հարությունյանի մարմնի տարբեր մասերին: Մարզի ոստիկանապետի և Գավառի ոստիկանապետի գլխավորությամբ ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են Հ. Խաչատրյանին, ինչպես նաև հանցագործության գործիք դանակը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավոր Հ. Հարությունյանը Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանի որդին է, ով սովորում է Հայ-ռուսական համալսարանում, իսկ կասկածյալ Հ. Խաչատրյանը սովորում է Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջի 2-րդ կուրսում:
Նմանատիպ հոդվածներ
Ազերիները եկել ու 1 ժամ են տվել տարածքն ազատելու համար. Որոտանի համայնքապետը մանրամասնում է
Քիչ առաջ համացանցում տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանը 1 ժամ ժամանակ է տվել Որոտանի` իրենց տիրապետությանը հանձնված նոր...
Սյունիքի մարզում Mitsubishi-ն մոտ 400 մետ գահավիժել է անդունդը. մահացածները ՀՀ ՊՆ ծառայողներ են
Երեկ, դեկտեմբերի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 20։45-ի սահմաններում Mitsubishi Monter...
Իրականում ադրբեջանցի զինծառայողները կրակել են միմյանց վրա. Իրանական աղբյուրները՝ Հադրութի միջադեպի մասին. Yerkir .am
Իրանական @MiranPress թելեգրամյան ալիքը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Հադրութի շրջանում միջադեպը տեղի չի...
Ողբերգական դեպք Երևանում. 22-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 2 տղա երեխայի. մեկը մահացել է, մյուսը հիվանդանոցում է. Shamshyan
Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում, 22-ամյա Գրիգոր Մուրադխանյան...