Տեսանյութում երևացող «Որոտան» ցուցանակը գտնվում է Արցախի Քաշաթաղ շրջանում․Տեղեկատվության ստուգման կենտրոն
Հայաստանյան լրատվամիջոցները, հղում անելով Ararat (@ararathau) տելեգրամյան ալիքի տարածած տեսանյութին, դեկտեմբերի 24-ին գրեցին, որ հակառակորդի տանկերը մտել են Սյունիքի մարզի սահմանամերձ Որոտան համայնք:
Ամբողջ համացանցը լցված էր տեսանյութով, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանական ուժերը տանկով տապալում բնակավայրի ցուցանակը:
Սակայն տեսանյութում երևացող ցուցանակը հուշում է, որ խոսքը գնում է քաղաք Որոտանի (ադրբեջաներեն Կուբաթլու) մասին, որը գտնվում է Արցախի Քաշաթաղ շրջանում:
Մինչև 1993 թվականը Կուբաթլուն, ըստ Խորհրդային Ադրբեջանի վարչատարածքային բաժանման, համանուն շրջանի վարչական կենտրոնն էր: Առաջին պատերազմից հետո այն հայտնվել էր հայկական վերահսկողության տակ։ Այս տարվա սեպտեմբերի 27-ին Արցախում սկսված լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում քաղաքը անցել է ադրբեջանական վերահսկողության տակ։
Հատկանշական է, որ տեսանյութի աղբյուր Տելեգրամի ալիքը հստակ նշում է, որ խոսքը Արցախի տարածքում գտնվող Որոտան քաղաքի մասին է և ոչ թե Սյունիքի մարզի Որոտան համայնքի:
Այս մասին գրում է տեղեկատվության ստուգման կենտրոնը
Նմանատիպ հոդվածներ
ՊԲ հեռացրել է զոհվածների տվյալների վերջին ցուցակը՝ անճշտությունների պատճառով․ՊԲ
Հարգելի հայրենակիցներ,Դեկտեմբերի 26-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ:...
ՀՀ Սյունիքի մարզի Որոտան բնակավայրին հակառակորդի զինտեխնիկա չի մոտեցել. ԱԱԾ
Երեկ համացանցում տեսանյութ տարածվեց, որի կադրերում երևում էր, թե ինչպես է ադրբեջանական զինտեխնիկան զգետում Սյունքի մարզի...
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 45 զինծառայողների անունները
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մար...
Որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել. ՊՆ-ն պարզաբանում է Հադրութի շրջանում մարտերի մասին
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղի մոտ ռազմական գործողությունների մասին: Հ...