Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհից հետո առաջին անգամ սուրբծննդյան համերգ է տեղի ունեցել
2019-ի հրդեհից ի վեր առաջին անգամ Փարիզի Աստվածամոր տաճարում սուրբծննդյան համերգ է տեղի ունեցել։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: Սահմանափակ թվով երաժիշտների և մենակատարների մասնակցությամբ միջոցառումը հեռարձակվել է ֆրանսիական հեռուստաալիքներով:
Երեկոյի հատուկ հյուրերն են եղել ֆրանսիացի հայտնի թավջութակահար Գոտյե Կապյուսոնը և օպերային երգչուհի Ժյուլի Ֆուքսը: Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի և Ֆրանց Շուբերտի ստեղծագործություններից բացի, հնչել են սուրբծննդյան հայտնի երգեր:«Տաճարը դեռ փխրուն վիճակում է»,- ասել է Նոտր Դամի վերականգնման համար պատասխանատու Ժան-Լուի Ժորժելենը:
Երաժիշտները համերգից առաջ ստացել են անվտանգության բոլոր անհրաժեշտ ցուցումները: Արտիստները, կանոնների համաձայն, ստիպված են եղել կրել հատուկ սաղավարտներ: Փարիզի թեմը թույլ է տվել երաժիշտներին մուտք գործել տաճար ՝ հույս սերմանելու և հավատն ամրապնդելու համար:
Փարիզի Աստվածամոր տաճարում վերականգնման աշխատանքները շարունակվում են: Այն վերականգնելու համար ստեղծվում է տաճարի 3D մոդելը: Սա կօգնի ճարտարապետներին պլանավորել անհրաժեշտ աշխատանքը: Տաճարի վերանորոգումը կարող է տևել 10-15 տարի:
Համերգը տեղի է ունեցել առանց հանդիսատեսի: Ի սկզբանե, ինչպես պատմել է երգչախմբի ղեկավար Անրի Շալեն, նախատեսվում էր, որ ելույթին պետք է մասնակցեր 20 երգիչ, սակայն վերջում մասնակիցների թիվը կրճատվել է` հասնելով ութի: Նկարահանման հրապարակում պետք է լիներ առավելագույնը 25 մարդ: «Նախկինում մենք գրեթե ամեն երեկո երգում էինք տաճարում, դա մեր երկրորդ տունն էր: Հիմա մենք ուրախ ենք այս հնարավորության համար»,- ասել է Շալեն:
Նոտր Դամում հրդեհը տեղի է ունեցել 2019 թվականի ապրիլի 15-ին, որի հետևանքով տաճարի աշտարակն ու տանիքը փլուզվել են:
Նմանատիպ հոդվածներ
ՊԲ հեռացրել է զոհվածների տվյալների վերջին ցուցակը՝ անճշտությունների պատճառով․ՊԲ
Հարգելի հայրենակիցներ,Դեկտեմբերի 26-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ:...
ՀՀ Սյունիքի մարզի Որոտան բնակավայրին հակառակորդի զինտեխնիկա չի մոտեցել. ԱԱԾ
Երեկ համացանցում տեսանյութ տարածվեց, որի կադրերում երևում էր, թե ինչպես է ադրբեջանական զինտեխնիկան զգետում Սյունքի մարզի...
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 45 զինծառայողների անունները
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մար...
Որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել. ՊՆ-ն պարզաբանում է Հադրութի շրջանում մարտերի մասին
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղի մոտ ռազմական գործողությունների մասին: Հ...