Ոստիկանությունը հայտնում է քաղաքացու գործողությունից ոստիկանի տուժելու մասին. Երևանի 32-ամյա բնակիչը ձերբակալվել է
ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ ոստիկանության ծառայողները Մյասնիկյան պողոտայում դեկտեմբերի 25-ին, ժամը 19-ի սահմաններում օրինական պահանջ են ներկայացրել ճանապարհի երթևեկելի հատվածը փակած քաղաքացիներին, սակայն ճանապարհը փակած անձանցից մեկը հրել է ոստիկաններին, ինչի հետևանքով ոստիկաններից մեկը ընկնել է և ձախ սրունքի ոսկորների կոտրվածքով տեղափոխվել հիվանդանոց։
ՀՀ ոստիկանությունն այս մասին հաղորդագրություն է տարածել.
«Նշված վայրից Երևանի 32-ամյա բնակիչը, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով, բերման է ենթարկվել ոստիկանություն և ձերբակալվել։
Ոստիկանը կատարել և կատարելու է օրենքով իրեն վերապահված գործառույթները։ Ցույցների, երթերի և բողոքի մյուս գործողությունների ընթացքում ոստիկանության ծառայողը պահպանում է հասարակական կարգը, ապահովում հասարակական անվտանգությունը, այդ թվում՝ նաև ցուցարարների։
Կոչ ենք անում խստագույնս պահպանել օրենքը։ Բոլոր օրինախախտները հայտնաբերվում են ու ենթարկվում պատասխանատվության»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
ՊԲ հեռացրել է զոհվածների տվյալների վերջին ցուցակը՝ անճշտությունների պատճառով․ՊԲ
Հարգելի հայրենակիցներ,Դեկտեմբերի 26-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ:...
ՀՀ Սյունիքի մարզի Որոտան բնակավայրին հակառակորդի զինտեխնիկա չի մոտեցել. ԱԱԾ
Երեկ համացանցում տեսանյութ տարածվեց, որի կադրերում երևում էր, թե ինչպես է ադրբեջանական զինտեխնիկան զգետում Սյունքի մարզի...
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 45 զինծառայողների անունները
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մար...
Որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել. ՊՆ-ն պարզաբանում է Հադրութի շրջանում մարտերի մասին
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղի մոտ ռազմական գործողությունների մասին: Հ...