Ոստիկանությունը բացահայտել է 33-ամյա կնոջ սպանությունը
Ոստիկանության Վաղարշապատի բաժին դեկտեմբերի 25-ին, ժամը 21.00-ին, հիվանդանոցից հայտնել են, որ «ձախ կողային հատվածում հրազենային վնասվածքին նմանվող» և «ճակատային հատվածում քերծվածք» վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Էջմիածին քաղաքի 33-ամյա մի բնակչուհու դի։Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Մեկնած ոստիկանները պարզել են, որ կնոջ դին հիվանդանոց է տարվել «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով, որը տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Դեպքի առթիվ սպանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Արմավիրի մարզային վարչության, Վաղարշապատի բաժնի և Վաղարշապատի քննչական բաժնի ծառայողները իրականացրել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ։ Իրավապահների հմուտ աշխատանքի արդյունքում պարզվել է, որ սպանությունը կատարել է կնոջ դին հիվանդանոց տեղափոխած 34-ամյա տղամարդը։ Դեկտեմբերի 26-ին, ժամը 01.00-ին, Էջմիածին քաղաքի Կոստանյան և Կամոյի փողոցների խաչմերուկում նա հայտնաբերվել է և, սպանություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին:
Տղամարդը ձերբակալվել է: Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ՊԲ հեռացրել է զոհվածների տվյալների վերջին ցուցակը՝ անճշտությունների պատճառով․ՊԲ
Հարգելի հայրենակիցներ,Դեկտեմբերի 26-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ:...
ՀՀ Սյունիքի մարզի Որոտան բնակավայրին հակառակորդի զինտեխնիկա չի մոտեցել. ԱԱԾ
Երեկ համացանցում տեսանյութ տարածվեց, որի կադրերում երևում էր, թե ինչպես է ադրբեջանական զինտեխնիկան զգետում Սյունքի մարզի...
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 45 զինծառայողների անունները
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մար...
Որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել. ՊՆ-ն պարզաբանում է Հադրութի շրջանում մարտերի մասին
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղի մոտ ռազմական գործողությունների մասին: Հ...