Լիբանանում հայտնաբերվել է COVID-19-ի նոր շտամի առաջին դեպքը
Լիաբանանի առողջապահության նախարար Համադ Հասան հայտարարել է Լիբանանում COVID-19-ի նոր տեսակի առաջին դեպքի գրանցման մասին:
Այս մասին հայտնում է Arab News-ը: Հասանն ասել է, որ վարակված անձը դեկտեմբերի 21-ին Լոնդոնից է վերադարձել Բեյրութ: Նա կոչ է արել նույն թռիչքի ուղևորներին և նրանց ընտանիքներին 10 օր զգույշ լինել և մեկուսանալ տանը, նաև շեշտել է, որ նախարարությունը «հետևողական է այս դեպքին և այն մարդկանց նկատմամբ, ովքեր շփվել են նրա հետ»:
Վարակված անձը Լիբանանի քաղաքացի է, ապրում է Տրիպոլիում: Նա ասել է, որ իր մոր հետ ինքնամեկուսացել են տանը: Այս զարգացումը մտահոգություններ է առաջացրել, և պատգամավոր Ջորջ Ադուանը կոչ է արել պաշտոնյաներին անհապաղ դադարեցնել Բրիտանիայից եկող թռիչքները և խիստ միջոցներ ձեռնարկել, քանի դեռ ուշ չէ:
Նմանատիպ հոդվածներ
ՊԲ հեռացրել է զոհվածների տվյալների վերջին ցուցակը՝ անճշտությունների պատճառով․ՊԲ
Հարգելի հայրենակիցներ,Դեկտեմբերի 26-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ:...
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 45 զինծառայողների անունները
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մար...
Որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել. ՊՆ-ն պարզաբանում է Հադրութի շրջանում մարտերի մասին
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղի մոտ ռազմական գործողությունների մասին: Հ...
ՀՀ Սյունիքի մարզի Որոտան բնակավայրին հակառակորդի զինտեխնիկա չի մոտեցել. ԱԱԾ
Երեկ համացանցում տեսանյութ տարածվեց, որի կադրերում երևում էր, թե ինչպես է ադրբեջանական զինտեխնիկան զգետում Սյունքի մարզի...