Հայ և վրացի 500 մտավորականներ քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, կստորագրվի համատեղ հուշագիր
Այսօր Հայաստանի պետական Ֆիլհարմոնիայի Առնո Բաբաջանյան համերգասրահում, տեղի ունեցավ հայ և վրաց մտավորականների տեսակոնֆերանս, որի ընթացքում քննարկվեցին տարածաշրջանում ստեղծված իրավիճակին և մարտահրավերներին դիմակայելու ուղիները:
Կոնֆերանսի մասնակիցներն ընդգծեցին, որ հետպատերազմյան շրջանում և համավարակի ահագնացող պայմաններում շատ կարևոր է երկրների միջև պահպանել հոգևոր մշակութային կապերը:
Տեսակոնֆերանսին հայկական կողմից մասնակցում էին Հայ մտավորականների ֆեդերացիայի նախագահ Գագիկ Մանասյանը, իրավապաշտպան Արբակ Խաչատրյանը, կոմպոզիտոր Արամ Սաթյանը, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը և մտավորականության ուրիշ ներկայացուցիչներ:
Վրացական կողմից մասնակցում էին աշխարհահռչակ դիրիժոր Ջորջ Փահլևանյանը, Վրաստանի անվտանգության խորհրդի անդամ Ալեքսանդր Գվարիշվիլին և մի շարք այլ մտավորականներ:
Հայ և վրաց մտավորականների համագործակցության արդյունքում ամիսներ առաջ Գառնիի հեթանոսական տաճարի տարածքում կայացան «Հռադամիստ» օպերայի նախապատրաստական աշխատանքները: Այսօր մտավորականները միասին քննարկեցին համատեղ համագործակցության հուշագիր ստեղծելու հարցը, որոշվեց ստեղծել աշխատանքային խումբ, որն առավել մանրամասն կքննարկի ստորագրվելիք հուշագրի կետերը:
«Հայ մտավորականների Ֆեդերացիայի» նախագահ Գագիկ Մանասյանը, իր ելույթում կարևորեց հայ և վրաց քրիստոնյա ժողովուրդների դարավոր բարեկամությունը և ստեղծված իրավիճակում միասնական ելքեր փնտրելու հարցը:
Իրավապաշտպան Արբակ Խաչատրյանն իր հերթին ընդգծեց մտավորական սերուցքի և ինտելեկտուալ ներուժի համախմբման անհրաժեշությունը, քանի որ տարածաշրջանային մարտահրավերները կարող են վերջնականապես կտրել երկրների միջև հոգևոր-մշակութային կապերը և նման դեպքում արվեստն ու հոգևորը կարժեզրկվեն՝ հրահրելով նորանոր բախումներ:
Տեսակոնֆերանսի ավարտից հետո հայ մտավորականները մտքեր փոխանակեցին Հայաստանի ներկա իրավիճակի և մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների շուրջ:
Նմանատիպ հոդվածներ
ՊԲ հեռացրել է զոհվածների տվյալների վերջին ցուցակը՝ անճշտությունների պատճառով․ՊԲ
Հարգելի հայրենակիցներ,Դեկտեմբերի 26-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ:...
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 45 զինծառայողների անունները
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մար...
Որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել. ՊՆ-ն պարզաբանում է Հադրութի շրջանում մարտերի մասին
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղի մոտ ռազմական գործողությունների մասին: Հ...
ՌԴ և ԿԽՄԿ միջնորդությամբ 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.«Սիրելի՛ հայրենակիցներ,Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի Միջազ...