Կառավարությունը եւ իշխող «Իմ քայլը» դաշինքը անտեսել են ԱԺ-ում սահմանամերձ համայնքների խնդիրների շուրջ քննարկումը. Արման Աբովյան
Դեկտեմբերի 25-ին Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության նախաձեռնությամբ անցկացվեց աշխատանքային քննարկում, որի ժամանակ քննարկվեցին սահմանամերձ մարզերում գոյություն ունեցող խնդիրները:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արման Աբովյանի խոսքով՝ քննարկմանը հրավիրվել էին կառավարության անդամներ եւ իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներ, սակայն նրանցից ոչ մեկն այդպես էլ չներկայացավ:
«Ես հուսով եմ, որ իշխող դաշինքը, այնուամենայնիվ, կգա եւ կմասնակցի այս կարեւոր քննարկմանը»,- ասաց Աբովյանը:
ԲՀԿ քարտուղարը հայտնեց, որ քննարկման ժամանակ սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ հաստատվելու է հեռախոսային կապ՝ իրավիճակն առավել հստակ հասկանալու համար:
Նշենք, որ քննարկմանը մասնակցել է նաեւ «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը:
Նմանատիպ հոդվածներ
Շտապ պետք է գնանք. տեղեկություն ստացա, որ Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին. Առուշ Առուշանյան
Տեղեկություն ստացա, որ Սյունիքի մարզի Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, լր...
Սյունիքում կլինեն ռուս սահմանապահներ. գաղտնի փաստաթուղթ չի ստորագրվել. ՊՆ
ՊՆ նախարարը չէր կարող և չի ստորագրել որևէ գաղտնին փաստաթուղթ, որը վերաբերում է Սյունիքի սահմաններին: Այս մասին Auroranew...
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ. Նիկոլ Փաշինյան
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայաստանի...
«Ֆրանսիան՝ մնա՞ Մինսկի խմբում». Մակրոնն իր տարակուսանքն է հայտնել Փաշինյանի անձի եւ պահվածքի առնչությամբ. «Հրապարակ»
«Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի ստորագրումից մի քանի օր անց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայ համայնքի ներկայացուցիչ...