ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երկիր ենք կորցրել, ես իմ տան մասին պետք է մտածե՞մ, գրողի ծոցը. ադրբեջանցիները՝ Ռուբեն Հայրապետյանի` Շուշիի տանը
Համացանցում տարածվել են տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները ավիրում Ռուբեն Հայրապետյանի՝ Շուշիում գտնվող առանձնատունը։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանն ասաց՝ ավելի կարևոր բան ենք կորցրել, քան տունը․ «Երկիր ենք կորցրել, ես իմ տան մասին պետք է մտածե՞մ, գրողի ծոցը․․․ Մենք ավելի կարևոր բան ենք կորցրել․ մեր երկիրն է կորել, մեր 5000 երեխեքն են զոհվել, 10 000-ից ավել երեխայի ճակատագիր խեղվել է, դրա մասին եկեք մտածենք, ի՞նչ տուն, թող տաս հատ էդպիսի տուն քանդվի, Երևանի տունս էլ եմ պատրաստ կորցնել, միայն թե էդ երեխեքն ու երկիրս հետ գան։ Ես ոչ միայն Շուշիում, այլ տեղերում էլ շատ ներդրումներ եմ արել, բայց թքած ունեմ ամեն ինչի վրա, ավելի կարևոր բաներ կան»,- նշեց նա։
Նա նշեց՝ իր մտածմունքը ոչ թե իր տուն կորցնելն է, այլ այն մարդկանց, որոնք մնացել են անտուն․ «Մարդիկ կան, որոնց միակ ունեցվածքը եղել է տունը ու էսօր էդ էլ չունեն, մնացել են դրսում։ Ես Շուշիի էդ տունը կառուցել եմ, որովհետև Ղարաբաղը շատ եմ սիրում, թե չէ տան կարիք չեմ ունեցել։ Էն մարդիկ, որոնք էսօր տանիք չունեն իրենց գլխին, իրենց համար է դժվար, այ իրանց համար եմ ցավում»,- ասաց Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ Շուշին ու, առհասարակ, Արցախը կորցնելու մեղավորն ու պատճառը ՀՀ վարչապետն է․ «Շուշին ոչ թե կորցրել ենք, այլ դավաճանաբար ծախել են, որովհետև ունենք երկրի դժբախտ, դժգույն ղեկավար՝ ի դեմս ապիկար Նիկոլ Փաշինյանի»,- նշեց նա և հավելեց, որ մշտապես պահանջել է Փաշինյանի հրաժարականը և այդ մասին հայտարարությամբ հանդես գալը պարտադիր չի համարում:
Նմանատիպ հոդվածներ
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 61 օր անհայտության մեջ գտնվող ևս 2 քաղաքացի է հայտնաբերվել. ԱԻՊԾ
Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերված 2 քաղաքացի՝ հայր և որդի Միքայել և Գեղամ Պետրոսյանները, ռուս խաղ...
10 օր օգնություն է խնդրում Հայաստանից, բայց անօգուտ. համացանցում է հայտնվել Արայիկ Հարությունյանի հեռախոսազրուցը(18+ձայնագրություն)
Համացանցում է հայտնվել Արցախի հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ռուսլան Իսրայելյանի հեռախոսային խոսակցությունը՝ ն...