Արտակարգ իրավիճակ Էջմիածին-Արմավիր ճանապարհին
Այսօր, դեկտեմբերի 23-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով մի քանի ավտովթարներ են տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08։00-10։00-ն ընկած ժամանակահատվածում Երևան-Արմավիր ավտոճանապարհի մի քանի հատվածներում բախվել են մի քանի ավտոմեքենաներ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, վթարների հետևանքով տուժածներ չկան։ Դեպքի վայրում հավաքված վարորդները նշում էին, որ վթարի պատճառը տեղացած ձյունն է, ու պատկան մարմինները ոչ մի միջոց չեն ձեռնարկել ձյան շերտից մաքրելու ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Ազերիները եկել ու 1 ժամ են տվել տարածքն ազատելու համար. Որոտանի համայնքապետը մանրամասնում է
Քիչ առաջ համացանցում տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանը 1 ժամ ժամանակ է տվել Որոտանի` իրենց տիրապետությանը հանձնված նոր...
Շուշիի մոտակայքում բախումներ են տեղի ունեցել. հայկական կողմն ունի 2 վիրավոր. ՊՆ
Երեկ Շուշիի մոտակայքում բախումներ են տեղի ունեցել, որի արդյունքում հայկական կողմն ունի 2 վիրավոր։ Այս մասին Auroranews-...
Ադրբեջանից վերադարձված գերիները, այդ թվում՝ կանայք, անմարդկային վերաբերմունքի են արժանացել. Արտակ Բեգլարյան
Ադրբեջանից վերադարձված գերիների կողմից վկայություններ կան, որ ադրբեջանական բանտերում, ինչպես նաև զինված ուժերի կողմից գե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանների և քաղաքացիների միջև բախման հետևանքով երիտասարդ աղջկա ինքնազգացողությունը վատացավ
Ոստիկանների և քաղաքացիների միջև բախման հետևանքով երիտասարդ աղջկա ինքնազգացողությունը վատացավ: Հիշեցնենք, որ երեկ հա...