Պատահարներ

Ապացույցներ ունենք, որ կան գերեվարված քաղաքացիական անձինք, ովքեր ադրբեջանական բանտում են. Արտակ Բեգլարյան

Ապացույցներ ունենք, որ կան գերեվարված քաղաքացիական անձինք, ովքեր ադրբեջանական բանտում են. Արտակ Բեգլարյան
Այս պահին մեր կատարած աշխատանքներով, մեր արձանագրմամբ 60 քաղաքացիական զոհ կա, որից 39-ը պատերազմական գործողությունների ընթացքում ուղիղ թիրախավորման հետևանքով: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ…

Այս պահին մեր կատարած աշխատանքներով, մեր արձանագրմամբ 60 քաղաքացիական զոհ կա, որից 39-ը պատերազմական գործողությունների ընթացքում ուղիղ թիրախավորման հետևանքով: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

«Դեպքերից 21-ն ադրբեջանական կողմի վերահսկողության տակ հայտնված կամ գերեվարման մեջ ընկած քաղաքացիների սպանության դեպքերն են: Հիմնական մասի մարմիններն արդեն վերադարձվել են:

Սա նախնական թիվ է, քանի որ կան տարբեր տվյալներ այլ զոհերի վերաբերյալ, սակայն դրանք ճշգրտման կարիք ունեն:

Այսօր կհրապարակվի այն քաղաքացիական անձանց անուններն ու մահվան հանգամանքները, որոնց մասին հայտնի է»,-ասաց նա:

Բեգլարյանը հավելեց, որ այս պահին 40 անհետ կորած քաղաքացիական անձ կա, որոնց մի մասը տարբեր տեղեկություններով, սպանվել են. «Մի մասով հստակ ապացույցներ ունենք, որ գերեվարված են, ադրբեջանական բանտում են գտնվում»:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250