Հասարակություն
Ժամկետային զինծառայողների ծնողները ՊՆ դիմաց են` նախարարին հանդիպելու պահանջով
WRed
Արցախում ծառայող ժամկետային զինծառայողների ծնողները հիմա էլ հավաքվել են ՊՆ-ի շենքի դիմաց՝ նախարարին հանդիպելու պահանջով:
ՊՆ ներկայացուցիչը դրսում սպասող ծնողներից հինգին հրավիրել է հանդիպման:
Հիշեցնենք, որ ծնողները առավոտյան էլ Կառավարության դիմաց էին բողոքի ակցիա իրականացրել: Ակցիայի մասնակիցներից երեքը հանդիպում են ունեցել վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի հետ և նրան ներկայացրել Նիկոլ Փաշինյանին ուղղված իրենց պահանջը:
Ըստ ծնողների պահանջի՝ զինծառայողներն իրենց ծառայությունը պետք է շարունակեն ՀՀ տարածքում, բուժման նպատակով օգտվեն երկարաժամկետ արձակուրդից և պատերազմի մասնակից ժամկետային զինծառայողների համար 6 ամսով կրճատվի ծառայության ժամկետը: Կառավարությունում ծնողների ներկայացրած պահանջները մերժվել են:
Նմանատիպ հոդվածներ
Դեկտեմբերի 20-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել զոհված 3 հազար 248 զինծառայողի մարմին
WRed
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Անհետ կորած 6 ժամկետային զինծառայող վերադարձան հայրենիք․ԱՀ ԱԻՊԾ
WRed
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 45 զինծառայողների անունները
WRed
ՀՀ Սյունիքի մարզի Որոտան բնակավայրին հակառակորդի զինտեխնիկա չի մոտեցել. ԱԱԾ
WRed