Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը ձերբակալվել է
Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը ձերբակալվել է:
Aysor.am-ի հարցին, թե ինչ գործով է Փարամազյանը ձերբակալվել և ում վարույթում է գտնվում գործը՝ Ոստիկանության և Քննչական կոմիտեի մամուլի ծառայություններից ասացին, որ ճշտում են տեղեկությունը:
Փարամազյանը ևս միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին:
Հիշեցնենք, որ ձերբակալված է նաև Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։
Նշենք, որ նախօրեին նախատեսված էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ, սակայն նա կարողացավ լինել միայն Սիսիանում. Սյունիքի մյուս քաղաքներում սյունեցիները փակել էին ճանապարհը, որ Փաշինյանը չկարողանա մուտք գործել:
Նմանատիպ հոդվածներ
Դեկտեմբերի 20-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել զոհված 3 հազար 248 զինծառայողի մարմին
Դեկտեմբերի 20-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել զոհված 3 հազար 248 զինծառայողի մարմին:Ըստ Առողջապահութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Անհետ կորած 6 ժամկետային զինծառայող վերադարձան հայրենիք․ԱՀ ԱԻՊԾ
Թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում ավելի քան 70 օր անհայտության մեջ գտնվող ժամկետային 6 զինծառայողներ՝ ...
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 45 զինծառայողների անունները
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մար...
ՀՀ Սյունիքի մարզի Որոտան բնակավայրին հակառակորդի զինտեխնիկա չի մոտեցել. ԱԱԾ
Երեկ համացանցում տեսանյութ տարածվեց, որի կադրերում երևում էր, թե ինչպես է ադրբեջանական զինտեխնիկան զգետում Սյունքի մարզի...