Մտածեցի՝ միացել եք «Հայրենիքի փրկության շարժմանը» և գործադուլ եք հայտարարել. Հռիփսիմե Առաքելյանը՝ Հայկ Մարությանին
Երևանի ավագանու հերթական նիստին քաղաքապետ Հայկ Մարությանը միացավ ուշացած։
«Ճիշտն ասած, առաջին հատվածում որ չկայիք, մտածեցի՝ միացել եք «Հայրենիքի փրկության շարժմանը» և գործադուլ եք հայտարարել։ Ձեզնից այդ սպասելիքն ունեի, բայց, փաստորեն, կեսից փոշմանեցիք և վերադարձաք», - դիմելով Հայկ Մարությանին՝ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը։
Նա նշեց, թե այսօր միայն մեկ օրակարգ կա՝ բոլորին կոչ անելով միանալ իրենց և մասնակցել գործադուլի և դասադուլի։
«Կոչ եմ անում, որ միանաք մեզ և հասկանաք մեկ իրողություն, որ այսօր երկրում այլ օրակարգ, պարզապես, չունենք։ Մեր միակ օրակարգը վարչապետ Փաշինյանի հրաժարականն է: Առավել քան վստահ եմ, որ բազում հույզեր ունեք, շատ հարցերում անհամաձայնություններ ունեք և շատ լավ պատկերացնում եք, որ այս ամենը հասնում է իր տրամաբանական ավարտին։ Միացեք մեզ՝ պահանջելու այն մարդու հրաժարականը, որը մեր երկիրը կանգնեցրել է այսպիսի խայտառակ իրողության առջև», - ասաց Հռիփսիմե Առաքելյանը։
Նմանատիպ հոդվածներ
Շտապ պետք է գնանք. տեղեկություն ստացա, որ Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին. Առուշ Առուշանյան
Տեղեկություն ստացա, որ Սյունիքի մարզի Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, լր...
Սյունիքում կլինեն ռուս սահմանապահներ. գաղտնի փաստաթուղթ չի ստորագրվել. ՊՆ
ՊՆ նախարարը չէր կարող և չի ստորագրել որևէ գաղտնին փաստաթուղթ, որը վերաբերում է Սյունիքի սահմաններին: Այս մասին Auroranew...
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ. Նիկոլ Փաշինյան
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայաստանի...
Արցախի սահմանից ներս որևէ բան չի եղել. ՊԲ-ն արձագանքել է «Բայրաքթար»-ի մասին լուրերին
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սուրեն Սարումյանն անդրադարձել է Արցախի երկնքում թուր...