Հասարակություն
Կառավարության շենքի մոտ ոստիկանները մի քանի շարքով շղթա են կազմել. Քաղաքացիները շրջափակել են շենքը
WRed
Հանրապետության հրպարակում ընդդիմության հանրահավաքի մասնակիցների մի մասը՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի կոչով շրջափակել է կառավարության շենքը:
Կառավարության շենքի մոտ ոստիկանության աշխատակիցները մի քանի շարքով շղթա են կազմել:
Քաղաքացիները վանկարկում են «Նիկոլ դավաճան», «Առանց Նիկոլ Հայաստան»:
Նշենք, որ քիչ առաջ Իշխան Սաղաթելյանն իր ելույթում ասաց. «Առաջարկում եմ՝ ժողովրդի մի մասը մնում է այստեղ, մի մասը այն կողմից, մենք ունենք համապատասխան խմբեր, կշրջափակենք կառավարության շենքը, որովհետեւ այս կառավարության գործունեությունը հակապետական է, հակահայկական է, հակաազգային է եւ մեզ պետք չէ»: Նա կոչ արեց սադրանքների չտրվել, շենք մտնելու փորձեր չանել:
Նմանատիպ հոդվածներ
Դեկտեմբերի 20-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել զոհված 3 հազար 248 զինծառայողի մարմին
WRed
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Անհետ կորած 6 ժամկետային զինծառայող վերադարձան հայրենիք․ԱՀ ԱԻՊԾ
WRed
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 45 զինծառայողների անունները
WRed
ՀՀ Սյունիքի մարզի Որոտան բնակավայրին հակառակորդի զինտեխնիկա չի մոտեցել. ԱԱԾ
WRed